Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանվիլ փորձելով Էջմիածնի ամբողջ միաբանութենեն օգնություն կաղաղակեք։

Պրոֆ. Մառի մեղադրանքը իմ արդար բողոքիս արձագանքն է, որ շատ անախորժ հնչեր է Ձեր ականջին։ Այդ բողոքը բխած է այն երբեմնի ստորացուցիչ արհամարհանքեն, որուն դառնությունը երկար ատեն ճաշակեցի Էջմիածնի պարիսպներուն մեջ։

Երբեք թույլ չեմ տար ինծի զիս ճարտարապետ անվանելու պատիվը բռնի պահանջել այն մարդոցմեն, որոնք ոչ կճանչնան զիս և ոչ ալ տեսած են մասնագիտությանս վերաբերյալ օրինական փաստաթղթեր։ Բայց մի վկայեալ մագիստրոսի ալ՝ երբեք չէի ներեր, որ այդքան ոտնակոխ ըներ պատվավոր վկայականի մը արժանապատվությունը, որուն ստացման համար ամեն մարդ Ձեզ նման երկար տարիներ՝ գիշեր ցերեկ, կուրծքը կմաշեցնե գրասեղանի առջև, և ես իմ վկայականով կարծեմ դեռ ոչ մի անպատվություն չբերի թե՛ իմ անձիս և թե՛ իմ պատկանած հասարակության։

Կ. Պոլսո Գեղարվեստից ճեմարանի վկայականս Դուք անձամբ կարդացեր եք Ձեզ ընկերացող երեք վարդապետներու հետ, 1904 թվականին գարնան սկիզբը, Զվարթնոց աշխատելու գնալես առաջ, երբ այցելեցիք հյուրատուն աշխատանքներս տեսնելու համար։ Եվ որովհետև բնագրի թուրքերեն լեզուն Ձեզ անծանոթ էր, ես միասին ներկայացուցի Բուլգարիո մայրաքաղաք Սոֆիայի մեջ կատարված պաշտոնական թարգմանությունը, որն որ տեղի ունեցած էր 1899 թվականին և վավերացված, ինձ իրավունք տրվելով ընդհանուր Բուլգարիո մեջ ազատ գործելու, և այդ պաշտոնական արտոնությունս հրատարակվեցավ բուլգար կառավարության սեփական օրգան «Տրժավնի Վեստնիկի» 1900 թվականի հունվար ամսի առաջին պրակին մեջ, ուրկեց արտատպած են նաև տեղական քանի մը թերթեր։

Ձեզ ընկերացող երեք վարդապետներն էին՝ Խաչիկ վրդ., Կորյուն վրդ. և մի ուրիշ երիտասարդ վարդապետ, որուն անունը դժբախտաբար մոռցած եմ, սակայն որչափ որ կհիշեմ, ինքը բնիկ վանեցի և նույն տարին մեկնած արտասահման կաթողիկոսի հովանավորության տակ ուսումը կատարելագործելու։

Տարաբախտաբար, այսքան ապացույց տեսնելով քովես մեկնելեդ հետո, չվարանեցաք ձեռքս գտնված բոլոր աշխատանքիս մասին ալ կասկածելու՝ հավանական համարելով, որ ես ուրիշ արվեստագետներու