Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե անգամ մը ևս երթաք տեղին վրա մասնավորապես քննելու համար, պիտի տեսնեք, որ ունի այդ երեք աստիճանները։

Իսկ գալով ամենագլխավոր հարցին, Ձեր հատակագծի առավելություններուն և անոր իմ հատակագծես ունեցած կարծեցյալ տարբերություններուն, զարմանքնիդ շատ բնական պիտի ըլլար, եթե Դուք կարողանայիք բացատրել ինծի Ձեր ցույց տված առավելություններուն իրականին մեջ ինչ ներկայացնելը:

Գմբեթի մասին խոսած ատեննիդ, «կրկնակի քառակուսի գիծ» ըսելով ի՞նչ ըսել ուզեր եք և ի՞նչ եք հասկցեր այդ քառակուսի գծերեն: Իմ հատակագծես զանազանվող այդ քառակուսի գծերուն դեպի սյունազարդ թևերուն կողմը եղած (Ձեր հատակագծի մեջ) երրորդ սուր գծին իրականին մեջ գոյության ի՞նչ ապացույց ունիք։ Ես պարզապես կմերժեմ այդ գծի գոյությունը։

Ինչու՞ համար Ձեր շուրջ բոլոր աստիճանները եկեղեցին ամեն կողմեն շրջապատած են, քանի որ իրականության մեջ՝ սկսյալ արևմտյան դռնեն ամբողջ հարավային կողմը՝ բնավ գոյություն չունի: Ի՞նչ ապացույց գոնե ի հնումն անոր գոյության, երբ Դուք պատմության միջոցավ ալ գիտեք թե «եկեղեցուց առաջ Ներսեսը հիմք ձգեց» կաթողիկոսարանին («Ազգագրական հանդես», 1907, XV գիրք, երես 105), և աստիճաններու ընդհատումն ալ հառաջ եկած է կաթողիկոսական շինությանց տաճարին անմիջապես մոտը գտնվելուն պատճառավ («Ազգագրական հանդես», 1907, գիրք XVI, երես 152. հատակագիծ կաթողիկոսական տան)։

Ինչու՞ համար եկեղեցիին այդ շուրջ բոլոր աստիճաններուն կեդրոնին վրա չէ Ձեր բուն եկեղեցիի հատակագիծը, այլ եկեղեցիի և շուրջ բոլոր աստիճաններուն միջոցը՝ արևելյան կողմեն լայն է և արևմտյան կողմե նեղ, մինչդեռ իրականության մեջ կեդրոնին վրա է եկեղեցին:

Որպեսզի Ձեր ըրածի նման իմ քննադատությունս ալ խծբծանքի արժեքը չստանա, ես կթողում շատ մը ուրիշ մանր մունր իրականին անհամապատասխան գծեր և անձկանոք կսպասեմ Ձեր նախաձեռնությամբ կազմվելիք մասնագիտական ժողովի մը, որուն առջև պատրաստ եմ ապացուցանելու իմ աշխատությանց ճշտությունը, բարեխղճությունը և Ձեր հատակագծի մեջ եղած բազմաթիվ մանրամասնությանց սխալները։

Արդյոք որչա՞փ արդար է Ձեր բողոքը, կենսագրականիս11 միջոցավ պրոֆ. Մառի Ձեզ ուղղած մեղադրանքին համար, որուն դեմ