Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտնալու Ապարանի և Գառնի մեջ Ձեր հետազոտած Տեկորի նմանությամբ եկեղեցիներուն պատերու թանձրությանց չափերը, նաև պատուհաններու լայնություններն ու բարձրություններն։ Ինծի մեծ շնորհ կանեք, եթե որչափ հնար է, այնչափ շուտ իմացնեք սույն չափերը։

Շչիկովսկիի ասորական եկեղեցիներուն մասին գրած գերմաներեն հատորին անունը և հասցեն չի վերցուցի Ձեզ ապավինելով, որովհետև Դուք խոստացաք անկե երկու օրինակ բերել տալ մին ինծի համար։ Այժմ այդ մասին ալ շատ կխնդրեմ, որ եթե հնար ունիք գրել, ինձ համար շուտով՝ գոնե դեկտեմբեր ամսո մեջ բերել տալ մի օրինակ, եթե ոչ, ճշտիվ անունը և հասցեն բարեհաճիք ինձ գրել, որ ինքս գրեմ և բերել տամ շուտով։

Ընդունեցեք խորին մեծարանքս․

Մնամ հարգանոք Թ․ Թորամանյան


73. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1909, 9 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> հայր Գարեգին,

Նախապես ընդունեցեք խորին շնորհակալություններս՝ փութանակի խնդիրս կատարելու համար Ձեր կրած նեղության, սակայն կցավիմ, որ դարձյալ ստիպված եմ գլխացավանք պատճառել։ Ձեր տված չափերը զիս անհնարին անձկության մեջ ձգեցին, որովհետև մինչև այժմ տեսնված չափերեն շատ թանձր են։ Քանի որ դրանց մեջեն եք չափած, արդյոք դրանց երկու կողմերը ռելյեֆ սյուն կամ շրջանակ գոյություն ունի՞ն և անոնք ալ միասի՞ն չափված են, օրինակի համար այսպես կամ այսպես․ թախանձագին կխնդրեմ այս մասին միամտեցնեք զիս, որովհետև եթե ատոնք իսկական պատին չափերն են, մեծ հեղաշրջում