Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2. Ակնարկված արձանագրությունը հայտնաբերվել է Վաղարշապատից մեկ կիլոմետր արևելք՝ Զվարթնոց և Հռիփսիմե հուշարձանների միջև ընկած մասում 1914—1915 թվականներին, ջրանցքի շինարարության ժամանակ։

Արձանագրությունը բովանդակությամբ դամբանական է, XV ապոլոնյան լեգեոնի զինվորական տրիբուն էլիի Վալիի կողմից նվիրված իր կնոջ ու աղջկա հիշատակին, որոնց կորցրել է վերոհիշյալ զորամասի բանակատեղիում՝ Վաղարշապատում, և պատկանում է II—III դարերին։ (տե՛ս Ակագ. (Ս. Ա. Ժեբելյով «Հունարեն դամբանական արձանագրություն» հրատարակված Աշխարհբեկ Քալանթարյանի «Հին Վաղարշապատի պեղումները» գրքում. Երևան, 1935, էջ 77—79։

3. Խոսքը դագաղի ծածկույթի մասին է։


207. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

(էջ 357)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Տե՛ս 173-րդ նամակը և նրա № 4 ծանոթությունը։


208. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

(էջ 358)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Տե՛ս նախորդ նամակը։
  3. Տե՛ս 173-րդ նամակը և նրա № 4 ծանոթությունը ու նախորդ նամակը:


209. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 360)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Կարապետը Ազնիվի ամուսինն է, իսկ Անան՝ նրա զոքանչը: Նրանք մի քանի տարի եղել են Թորամանյանի դրացին Էջմիածնում և իրենց փոխադարձ բարեկամությունը պահպանել են մինչև այսօր։


210. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 362)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  2. Տե՛ս 205-րդ նամակը։