Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3. Տե՛ս 196 ու 205-րդ նամակները և նրանց ծանոթությունները։
4. Տե՛ս 181-րդ նամակի № 3 ծանոթությունը։
5. Հավանաբար նկատի ունի գիտական աստիճան ստանալու համար դիսերտացիոն աշխատանք։
6. Թորամանյանը Ստրժիգովսկու արարքի թարմ տպավորության տակ հավանաբար մերժել է Ակինյանի միջնորդած խնդիրը կամ թողել է անհետևանք, քանի որ նույն խնդիրը դոկտոր Շվիգերը կրկնեց 1958 թվականին՝ Թորամանյանի ժառանգներին։ Այդ առթիվ Մեսրոպ արքեպիսկոպոս Հապոզյանը (Մխիթարյան միաբանության աբբահայր) 1958 թվականի մարտի 10-ի նամակում գրում է. «...Կխնդրե (Հանս Շվիգերը — Ն. Թ.) նախ, որ հաճիք առանձին գրով մը արտոնել իրեն օգտագործելու իր մոտ եղածները[1], իր հրատարակելիք երկին մեջ, որ հիմնավորում պիտի ըլլա Ստրչիգովսկիի երկհատոր գործին», իսկ 1958 թվականի հուլիսի 21-ի նամակում հիշեցնելով նույն խնդիրը ավելացնում է. «...Առանց Ձեր արտոնության անկարող է (Հանս Շվիգերը — Ն. Թ.) և չուզեր օգտագործել Ձեր հանգուցյալ հոր չափագրական գծագրությունները իր երկին մեջ, որ առանց անոնց ոչ մեկ արժեք պիտի ներկայացնե»։
Վերոհիշյալ խնդրի առթիվ Թ. Թորամանյանի ժառանգները տվել են իրենց գրավոր համաձայնությունը։
7. Խոսքը վերաբերում է «Հանդես ամսօրյա» ամսագրին, որը լույս է տեսել Վիեննայում (1887—1934) Ներսես Ակինյանի խմբագրությամբ։
8. Ակնարկը ուղղված է Ներսես III կաթողիկոսի կառուցած Զվարթնոց տաճարի մասին Թորամանյանի մենագրությանը (տե՛ս 194-րդ նամակի № 9 ծանոթությունը)։


211. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 364)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. . «Շինանյութերն ու նրանց գործածության կերպը հին Հայաստանում» աշխատության համար Թորամանյանը ցանկացել է անալիզի ենթարկել հին հուշարձաններից վերցրած կրաշաղախի մի զանգված։ Այդ աշխատությունը լույս է տեսել 1932 թվականին, սակայն անալիզը ըստ երևույթին չի կատարվել, որովհետև այդ մասին ուսումնասիրության մեջ ոչինչ չի հիշատակված։
  2. Տե՛ս 157-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  3. Խոսքը Երևան գնալու մասին է։
  4. Տե՛ս 194-րդ նամակի № 8 ծանոթությունը։


212. ԳԱՌՆԻԿ ՀՅՈԻՍԻՍՅԱՆԻՆ

(էջ 365)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Գառնիկ Հյուսիսյանին՝ իբրև հայրենակցի, Թորամանյանը խնդրել է Հայաստանի
  1. Բնագրերից կատարած արտագծությունները (Տե՛ս 196-րդ նամակի № 5 ծանոթությունը: