Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Լիգա յաւուր մի հանդարտիկ նստէր,
Սանդերաւ ոսկեր՝ զիւր գլուխ սանտրէր.
Զմինն յիւր մազէ խլեաց ի բաց
Զիս ընդ գեղ սիրոյն հատեաց կաշկանդեաց

Զայս շղթայ քնքուշ խզել կամէի,
Բայց երբ փորձ առի՝ ամրագոյն գտի
Զան զզերկաթ<ե>այ. կամ յայլ մետաղէ
Զորս հանճար մարդոյ կտրէ և կապէէ

Յայնմիկ ես օրէ եմ ի Վարանման,
10 Անկեալ ակամայ՝ յանեզր գերութեան,
Անջատ ի նմանէ՝ լինել ո՛չ կարեմ,
Մագիլ մի բարակ յետ նորա քարշեմ։ —

Յայնժամ մէն միայն գոնէ զօվանամ,
Յայն ինչ լռելեա <յ>ն՝ առ նա մերձենամ,
Խանդակաթ սրտիւ՝ ի գիրկս բառնամ,
Եւ զքաղցրիկ ծնօտսն՝ համբուրիւ թանամ։