Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌ Ն. Ն.



1 Կտրեա՛ց քո ձեռամբ զներդաշնակութիւն սիրաբորբոք հոգւոյս,
Այլ և անդ լիրին խզեալ լարք սրտիս քեզ միշտ գովաբան,
Թադեայց ի կորուստ ի թիկունս տարաձիգ լերանց և ձորոց,
Այլև անդ առցին արձագանք զձայն սիրանուէր հնչմանս։

Տիք, տեսք, ձև, քանակ, շարժմունք և քայլուածք չքնաղ երկնանման,
Ժպիտ, հայեցուած, բարբառ հրեշտակի լի անմահութեամբ.
Գանգուրք ոսկեհուռք, ձիւնեայ պարանոց, այս ծոց հրաշազան
Արփիացնցուղ այս գիծք լուսերանգ լուացեալ կաթամբ։

Ցօթնագեղ ցնցեալ կամարք քո յօնից իբրև ծիածան
10 Աչք քո սիրանիշք, աստեղք լուսաբերք հոգւոյդ արեգին,
Երկթերթ փայփային կարմրատիպ քո այտք, շրթունք ծիրանեան
Վարթափունջ քո կուրծք բուրումն հոտանոյշ, ծաղիկ դրախտին.

Շարժես զդայլայլակ ձայնիդ հոգեզուարճ և կենդանագործ,
Շարժին տուր և առք շնչոյդ քաղցրահամ և գարնանաբեր,
Ցնծայ բնութիւն, սիրտ քեզ նուիրեալ, զեփի՛ւռ հրաշագործ.
Սոխա՛կ երկնրնծայ ի սահմանս երկրի աստ աւետաբեր։

Լե՛ր ինձ արեգակ ի շրջան կենացդ գթոտ և ջերմին
Տո՛ւր փափագելւոյս կեալ շնչել լուսովդ ազդու, բարերար.
Ես քո մոլորակ, ուր և հեռացայց, անդր ի քեզ հային
20 Սիրով քով ձգեալ զգայարանք և միտքս անանջատ, յամայր:

Եւ կաթիլ մի եթ ցօղածին յաչացդ ընդ աղբերց սրտից
Միակցեալ տացեն ծովու յաւիտենից նոր մասն անսպառ.
Բա՛ց են քեզ կապել ի հիւսս կա կացս զայն լար հրաշագիծ,
Որ զբոլոր Անհուն շաղկապեալ պահէ անքակ, անաւար։

Չի՛ք ինձ կամք քննել զգաղտնի մատնագրիչն՝ որ ի մեր զգացմանս
Քանդակեաց անյայտ զայս կենդանագիր քարշուն զորութեան.
Չի՛ք ինձ որոնել ի թիւս էակաց զայն պատճառ անհուն,
Որ մտաց մերոց ետ խորհել և լեզուի բարբառել զիւր բան։

Այլ փառաբանել, գովել անդադար զնորայն հրաշ
30 Որ ի կեանս ի մահ զիւր գոյակս համայն առ ինքն շղթայէ,
Ի յայնկոյս տապանաց տայ նոցա անհեռ, միանձն միատարր
Զմայլիլ զմիմեամբ ի լոյս անաղօտ՝ որ ո՛չ շիջանկ։