Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԻ ՏԱԿՈՎ ԱՆՑ ԿԵՆԱԼԻՍ ԵՐԳէ։

1 Աչքե՛ր՝ ընչի համար դուք չե՛ք դուս գալիս, ա՜խ
չե՛ք դուս գալիս.
Ծնկներ, ինչպես չե՛ք չորանում, թափում, ա՜խ
վրես մնում
Ոտնե՛ր, ինչպես եք էս հողր կոխում, ա՜խ ինձ
տեսնելիս
Քարե՛ր, ինչպես չեք ինձ տակով անում, ա՜խ ինձ
սպանում։
Վաթա՛ն, քաղցր իմ վա՛թան, անույշ վաթա՛ն —
Իմ օրս, ումբրս, արևս քեզ դուրբան,
Ընչի՜ քո միջումն աչքս բաց արի, ախ քեզ սիրեցի.
Ընչի՜ քո ոէրը ես վայելեցի, ա՜խ քեզ ուզեցի.
Ընչի դեռ քո լիսն երեսիս չդիպած, քո երեսը
չտեսած

10 Ես չքարացա, ես[1] հող չդառա, ես հոգիս չտվի.
Մեկ քար դառնայի, քո միջամն ընկած.
Մեկ փուշ դառնայի չոլումդ դուս էկած
Մեկ փուշ դառնայի չօլումդ դուս էկած
էլի քո ջուրը վրովս անցնելիս, ա՜խ ինձ
դիպչելիս,
էլի քո հովը ինձ վրա փլելիս, ա՜խ ինձ կպչելիս,
Թո՛ղ հազար ոտ իմ երեսս կոխեր
Թո՛ղ հազար ձեռն ինձ վերցներ, տաներ,
էլի քո շունչը ինձ վրա կըլեր, ա՜խ ինձ կպահեր
էլի քո հողը ինձ տակով կաներ, ա՜խ ինձ կթաղեր։
Էլի կամ քո ղուշդ վրես կնստեր.
20 Կամ մեկ ազիզ[2] ջան ինձ տակով կաներ։
Վաթան— նազլու-նազլու— վաթան.
Խեղճ հեր, խեղճ մեր, որդիք ջիվան
Ա՜խ ո՜ւր եք ա՜խ մեռա[3]— ձեզ ղուրբան
Ձեր չարը տանեմ— Ազասուն տարան։
Հուրն ուզեմ ընկնիմ, ոտներս ա կապած.

  1. ախ
  2. սիրելուս
  3. դուք մեռա