Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պահպանեցէք ընդ հովանեալ ձերով զանզօր
Մանուկս ՛այս, զի լիցի սա հերոս անահ.
Գերահռչակ ժառանգ ազգի Հեկտոր երկրորդ.
Երջանկափայլ ժամանակաց պատուեալ փառօք.
Եւ պսակեալ իւր քաջութեամբ սաստ թշնամեաց.
100 Անյաղթ մարտիկ զօրական քաջ ամուր ձեռօք
Անուն սորա հանդիսասցի յազգս յազգաց
Զի պատմեսցեն զնմանէ։ Սա է որդին.
Արժանի հօրն և մեծանուն ընտիր ժառանգ
Անմահ գործովք և քաջութեամբք իւրով անգին.
Եւ խնդութիւն սրտի իւր մօր դառնավիճակ։

Ասացեալ զայս, զորդին իւր քազցր նմա յանձնէ.
Զոր առեալ մօրն, ի գիրկս իւր ջերմ զնա սեղմէ.
Գգուէ ի ծոց իւր զմանուկն խաղալ ընդ նմա
Բայց արտասուք քնքուշ փայլեն յայս նորա.
110 Սասանի սիրտն, խռոււի յաղմուկս երկիւղալից.
Այլ հսկայն նմա հառաչանօք ձայնէ մեղմիկ։
Անդրոմախայ, քաղցր ամուսին իմ տրտմալից
Ընդէ՞ր ողբաս... և անժամանակ քաղես գոգիս.
Քաղցր է ինձ մահս, քան տեսանել զքեզ ի սուգ.
Զիարդ կարէ թշնամին ժանտ բառնալ զիմ կեանս,
Մինչ պահպանեն զիս Աստուածոց հզօր բազուկք.
Զոր վիճակում աստ բաղդադիւքն եղին սահման։
Նախ թէ յետոյ վերջասցին դարք ժամանակաց.
Թէ անվեհեր զօրապետն և թէ երկչոտ ոք,
120 Նախատանօք և կամ փառօք բուռն տապանաց.
Եղիցի կեր, թողլով աստիս զսիրելեաց ջոկ,
Բայց բա՛լ է. ե՛րթ իմ նազելի ի տուն ցրուեա
Զաղմուկ սրտիդ աշխատանօք քնքուշ ձեռացդ.
Ահագնալուր հնչիւն թմբկաց, շաղ սուսերաց.
Զիս յասպարէզ կոչէ մարտի սպառազինաց։
Որ կորովին է ամենից, պա՛րտի յառաջ.
Շահատակեալ անդ ո՛ւր հզօր գունդն է թշնամեաց։

Վերջին անգամ հայի հերոսն յիւր սխրալին.
Սրբէ զարտօսր նորա. դնէ զսաղաւարտն մեծ.
130 Հնազանդի կամաց նորա քնքուշ ամուսինն.
Երթայ ի տուն թափել զարտօսր դառնահեծեծ։
Հայի ի հեռուստ, ի սիրելին իւր բարեկամ.
Հայի... բայց ա՜խ ո՛չ տեսանէ գնա արդէն
Ոգոց հանեալ փութայ ի լռին իւր մենարան.
Ծածկեալ տխուր ի մթագին ծառոց անդէն։