Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վ Ա Ր Ի Ա Ն Տ Ն Ե Ր

Անցին երկու ամք... (էջ 351) Զգացմունք ցաւալից... բանաստեղծության վարիանտն է,

Հանված է 95 ինքնագրից։

Օրիորդ ֆոն Շվեբս... (էջ 352—353) նույնանուն բանաստեղծության սևագիր վարիանտը

Հանված է № 108 ինքնագրից։

Ջանումս տաս չի մնաց... (էջ 354) նույն բառերով սկսվող բանաստեղծության վարիանտը, հանված է քրդական ֆոլկլորի ժողովածուից։

Ոհ բերն, ոհ բերն... (էջ 355 — 356) «Դարձեալ ի վերայ նորին...» բանաստեղծության վարիանտն է, հանված է 76 ինքնագրից. (բնագրի 33 տողից մինչև 80-րդ տողը)։

Էս խավարիս... բառերով սկսվող չափածո կտորը (էջ 357) «Ասպետ Տագենբուրգոյ...» բանաստեղծության մի մասի վարիանտն է, փորձել է աշխարհաբար լեզվով շարադրել։ Բանաստեղծությունը հանված է 82 ինքնագրից։

«Մոռացայց գերկիր...» չափածո կտորը (էջ 358) № 57 տետրակում պահվող «Ի վերայ դամբարանի...» բանաստեղծության շարունակությունն է։

«Սիրաս լցվել ա...» (էջ 359) «Բարեկամի մոտ» արձակ շարադրության սկիզբն է, վարիանտը հանված է № 57 արձակ և չափածո ժողովածուից։