Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4200 Ես քո ախն խոցված սրտումս պահել
Դու իմ արտասուքն՝ գերեզմանդ տարել
Ես քո ախն հիշել էս դառն աշխարքումս
Դու իմ Լացն հիշել էն սուրբ երկնքումն
Երբ երեսս առ քեզ լալով, արտասվոք
Երկրիցս դարձնեին անունդ հիշեի.
Քո անմահական տեղիցը դու ինձ
Երկնային լուսով, անթառամ փառոք
Անմեղ հրեշտակդ ինձ երևեիր, ասեիր
Երկնային թևովդ ինձ զարթացնեիր,
4210 Ժպտալով արդարդ ինձ մեղավորիս
Քո հրեշտակային քաղցրամոք ձայնիվ
Ո՞չ մերձենալով առ իս մեղոք լիս
Թևապարելով միայն իմ գլխիս
Ո՛չ քո սուրբ շունչը իմ վատ շնչի հետ
Ո՛չ քո սուրբ ձեռը իմ չար ձեռի հետ,
Այլ ինչպես բլբյուլ ծառի վրա նստած,
Թո՞ղ հենց մի անգամ՝ ասեիր աչքդ բաց
Աչքդ բաց՝ եղբայր մի՛ լար դառնապես
Մուսայն քո հիշե ի գիրկս Մուսա
4220 Մուսայն քո ցնծալով մերձ Մեսիային
Չէ քեզ մոռացել՝ եղբայր հարազատ։
Մուսայդ աղոթե քեզ համար հերկինս,
Նա քեզ ո՞չ թողա տառապիլ երկրիս
Նա քո աղաչանքն առ Աստված տանի,
Նրա անմեղ հոգին քեզ միշտ հովանի։
Մուսայդ իմ անմեղ ասա՛ Մուսային
Օգնական լինիլ էս ձորի միջին,
Տալ ինձ թև թռչիլ գալ հոգվով ՛առ ձեզ
Այնքան աշխարքումս մնալ՝ որ դարդերս
4230 Փոքր ինչ հայտնեմ, որ ես էլ գալիս
Իմ ետևիցս էլ ողորմի ասեն.
Իմ գերեզմանս էլ օրհնեն, համբուրեն
Հոգոց հանելով, խղճալով ասեն։
Էս ա մեր էն խեղճ տնանկ վարժապետի
Տխուր գերեզմանն՝ որ մեր առաջի։
Խեղճը սգալով, լալով էս գուբը մտավ.
Իր սրտի փափագն մուրազը չառավ.
Որ կամեր տեսանել մեր ազգը բախտավոր,
Չկարաց տեսնիլ, մնաց սգավոր.