Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս մեր հավատն է ամեն բան անում,
Հիվանդին փրկում, սաղին հիվանդացնում։
Քոռին լիս տալիս, սաղին կուրացնում,
Կաղին ոտք տալիս, սաղի ոտը կոտրում,
Մեռելը կենդանացնում, կենդանին մեռցնում։
Հավատն ո՛չ թուր, ո՛չ ատամ ունի,
Ո՛չ դեղ, դեղապետ և ո՞չ բալասամ
Բայց նրա կտրածը էլ չի սաղանալ.
Նրա սաղացրածը էլ չի չոնթանալ։
4290 Հավատն ուրիշ մեկ հրաշք բան ա,
Հաբ չի որ կուլ տաս, ջուր չի որ խմես.
Բայց շատ մարդի փորն, դարդակ բեինը
Անծուծ գլուխը, անղուղ ոսկոռը
Ալանի խելքը, անթխտմոր միտքը
Անշիպ գլխի կաշին, անաղ միս արինն։
Անմերան կաթը, անխմոր տաշտը
Անխուբ թունդիրը, անփակ բուխարին
Անծածք կարասը, անկապ տկճորը
Անդույլը տունը, անշեմ օթախը
4300 Շատ անգամ էնպես ղլվլոց է քցում,
Որ մարդ չի իմ անում, տան դուռը կորցնում
Ձեռը քոռըքոռ պատերին խփում
Գլուխը քարեքար տալիս ու ջարդում.
Ու ափալ թափալ ոտի ձեռի վրա
Չարխի պես պտտվում գյուլի պես վզզում
Ու կուփ կուփ, ցուփ ցուփ գունդ ու կծիկ անում
Քյալամաղ տալիս կծկի թոփի պես
Փալաս փուլուսով յա ջրհորն ընկնում
Ու անսրբությամբ նահատակ լինում
4310 Յա թեժ թունդրի մեջ կուտ ու կտոր լինում,
Շատի հեքիմը միայն հավատն ա,
էստուր համար միշտ սարերի մարզիկն
Օրը հարյուրը գալիս էր մեր դուռը
Ու իրան հիվանդին դեղապետ տանում։
Էստուր համար մեր լուսահոգի պապը
Հրամայել էր միշտ՝ ծառիցը վեր ընկած
Պտուղը ճամփորթին տան, ու ծառիցը քաղածն