Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


էս մանիշակը նրա քաղցր հոտը
էս կարմիր խնձորը, նրա երեսի թուշը,
էս բացված վարդը նրա բարձր ճակատը
էս վարդի կոկոմն, նրա սրտի պուճախն,
էս վարդի թուփը նրա ձեռի փուշը,
4690 Կմոտանամ, կծակի, կհեռանամ կքաշի
Կուզենամ քաղիլ, ձեռս կմրմնջա
Կուզենամ հանիլ, սիրտս կմղկտա
Կուզենամ փախչիմ, փեշիցս փուշը կքաշի.
Փեշս թե քաշեմ, փեշ՛ս կպատռվի.
Թե նրան ծեծեմ, ձեռս կծակվի
Երեսս մոտ տանեմ, երեսս կկծի.
Աչքս մոտ տանեմ, աչքս կհանի
Աչքս հեռացնեմ, սիրտս կխրվի
Աչքս խուփ կանեմ, սիրտս նրան կտեսնի,
4700 Սիրտս հուփ կտամ, աչքս կմրմնջա.
Աչքիս հուփ կտամ, ես հոգիս կտամ.
Բերանս դնեմ, համը կծու ա
Ուտեմ, կշտանամ, համը միշտ դառն ա
Սիրելիս վարդ ա, և ո՛չ մանիշակ.
Վարդը քաղելիս, ձեռդ ծակում ա
Մանիշակին չմոտեցած՝ գլուխը դեմ անում
Վարդի կոկոմի երեսը բաց ա,
Մանիշակի գլուխն դոշին ընկած ա,
Վարդի սիրտն ամեն մարդ էլ կտեսնի
4710 Մանիշակի սիրտն խփած, փակած ա,
Վարդի չորս կուռը փշով շարած ա,
Որ ոտք չդիպչի, ո՛չ ղուշ վրեն նստի
Մանիշակի ուսն, քամակը բաց ա,
Ով կշտովն անց կենա, ոտնա՛կոխ կանի
Տողն վարդի միջին՝ երեսին դնում,
Անձրևը գալիս, միջին ծոր տալիս
Մանիշակի մեջն գետնին կպած ա,
Ո՛չ ցող, ո՛չ անձրև նրան թաց չանիլ։
Վարդի կոթերը փշով շինած ա,
4720 Որ դոշդ չխրես, կամ ձեռիդ բռնես
Կամ գլխիդ դնես, կամ գոտիկդ կռխես
Որ չթառամի, ու չթուլանա
Եվ շուտով հոտը, գունր կորցնի
Մանիշակի կոթն տկլոր, սադա ա
Ծոցդ կդնես, նա կթուլանա