Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերանն նրա կացին, շունչը նրա շնչին
Եքնին, կպառկին ձեռք ճտով արած
Երկնքի ցողը իրանց երեսին
4850 Քամիներն ու հովն նրանց կօրորեն.
Չայիր չիմանը նրանց գլխատակին
Իրար շունչ կծծեն, իրար շունչ կտան
Իրար ջան կհանեն, իրար ջան կտան,
Մինն իր բերանը, մյուսն իր կտուցը
Մինն իր լեզուն, մյուսն բերանն
Մինն իր կուռը, մյուսը իր ճիտը
Մինն իր ձեռը, մյուսն իր գլուխը
Մինն իր դոշը, մինն իր ծիծը
Մին իր երեսն, մյուսն իր թուշը
4860 Մինն իր թուշը, մյուսն իր պռոշը,
Մինն իր պռոշը, մյուսն իր քիթը
Մինն իր քիթը, մյուսն իր շունչը,
Մինն իր շունչը, մյուսն իր հոգին
Մինն իր հոգին, մյուսն իր սիբտը
Մինն իր սիրտը, մյուսն իր մարմինն,
Մինն իր մարմին, մյուսն իր շանը.
Ու էսպես սիրով ջան ջանի տված,
Ձեռք գլխատակի, լեզու պռոշի
Կքնեն ու միշտ իրանց արևի
4870 Ձենը կածեն՝ իրարով կխնդան,
Աչքը թաց կանեն, լույս ըլի վերթափում,
Ձեռը բաց կանեն վարդ ու մանիշակ,
Ափները հայլի խնկով, հոտով լիքը
Ծառերի տերևն ոսկի քաշ էլած
Քամու սլսլոցն սանթուր, քյամանչա
Փեսեն կթռչի, վարդը կտխրի,
Փեսեն էլ կգա, վարդը բաց կըլի
Փեսեն իր բանը կերթա, կաշխատի
Չալիշ կըգա միշտ՝ աղջկանը կպահի,
4880 Աղջիկն էլ տանը վարդի պես տխուր
էլ եդ իր սիրտը, էլ եդ երեսը
Կփակի, կծածկի նոր կոկոմի պես
Ղուշ կմոտանա, կծակի, կծակռտի
Ձեռք կմոտանա, ձեռը կկծի,
Ոտք կմոտանա ոտքը կխայթի.
Աչք վրեն կընկնի, աչքը փուշ կդառնա.
Շունչ նրան դիպչելիս՝ շուն <չ> ը կբռնվի.