Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստված էլ էնպես քեզ անի հենց միշտ
Դու ինձ պրծացրիր, Աստված էլ հենց քեզ
Ամեն չոռ ցավից պահի, ազատի.
Դնում եմ, ջուր տանիմ ես իմ ձագերին,
Պահեմ, մեծացնեմ, հետս թռցնեմ,
Ձագերս լալով ինձ սպասեին,
Ծուխն սրտիս բերանը փակել ու կապել
Դուռս, էրթիկս կալել, ձենս փորս քցել.
5090 Ո՛չ ես ձագերիս, ո՛չ ձագերս իմ ձենս.
Ո՛չ ես նրանց դարդը, ո՛չ նրանք իմըս.
Ո՛չ ես նրանց ա՜խ ո՜խը, ոչ նրանք իմս,
Իրարից զրկված, իրարից հեռի
Նրանք անմեր, ես խեղճս առանց ձագերի
Հոգիներս տայինք, հոգի ուզող չլեր.
Շլինք դեմ անեին՝ հեչ կտրող չըլեր
Գլուխ դեմ անեինք, քար՝ քցող չըլեր
Սիրտ դեմ անեինք՝ դուս ճոթռող չըլեր
Լայինք մեր լացը իմացող չըլեր.
5100 Գլխներս ջարդեինք՝ սուգ անող չըլեր.
Ետո չարասզ բնից դուս գայինք
Օջոռքի տակին թևին անեինք
Լիս չըլեր, որ մենք դուռը գտնեինք
Մութն ըլեր որ մենք էրթիկ չգտնեինք,
Ետո բեղտֆիլ թունդրի կրակի լիսն
Աչքներս ընկներ, հենց իմանայինք,
էն ա տան դուռը, էն ա տան երթիկն
Պատիցը պոկ գայինք, թունդիրն ընկնեինք
Թունդրի կրակն մեր թևն էրեր, խորովեր
5110 Ուզենայինք որ դուս թռչինք, պրծնինք,
Թև չունենայինք, կրակումը խաշվեինք
Կրակն մեր սիրտը մոխիր դարձներ,
Մոխրի հետ մեզ էլ աղպուսն ածեին,
Աղբսումն անձրև, կամ ձինը թաց աներ,
Մեր մոխրիցն ետո մեկ ծաղիկ դուս գար
Ծաղիկն աղբսի լավ հոտ չունենար.
Սրտով ուզեինք, մեզ քաղող չըլեր
Ոտի տակ տային, մեկ ցավող չըլեր,
Հող ածեին մեր գլխին, երեսին
5120 Աղբ ած < ե > ին մեզ, մեկ ասող չըլեր.
էս էն անձագ մերն, էս էն անմեր ձագն
Սրտները ցավեր, քաղ < ե > ին, դնեին