Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերնով բարեկամ՝ սրտիւ սպանել
Լեզու մեր անշուք, այլ սիրտ մեր անխէթ։
Մուսայդ սիրելի՝ սիրտ իմ խորովի.
Բարին զվիրաւորն բժշկիլ պարտի,
Այլ ո՛չ խոցոտել,– սրել, զի մեռանիցի։
«Թև առած թռչիք իմ սիրուն ամպեր
Աստուած ըլի ձեզ հետ, գնացեք բարով.
Ի՞նչ կլի ձեր ծուխն թափեք, վեր ածեք
5050 Խոր սրտիս սև մուխն հանեք, բարձրացնեք
Կամ դուռս բանաք, կամ էրթիկս բանաք,
Որ հով մտնի մէջս, քամի և քաշի
էս թանձր մուխըն որ բերանս կալել ա,
Խեղդում ա, փակում, շունչս փորումս կտրում
Սիրտս թունդրի պէս էրվում խորովվում,
Սրտիս սնդուն կալ, էլ հով չի խաղում,
էլած կրակը սրտումս շիջանում,
Մուխ դառնում, մթնում հոգիս սևացնում
Հոգիս, սրտիս տունն ծխով լցնում
5060 Սրտիս դուռը փակ, տանս էրթիկը կալ,
Ո՛չ կրակս ա հանգչում, ո՛չ ծուխս կտրվում.
Աչքերս քոռանում, լիսս խավարցնում.
Աչքերիս մրմինջն էլ ե՝դ սիրտս կոխում,
Բերանս բանամ, ծխով ա լցվում,
Աչքերս բանամ, աղո՛վ ա լցվում,
Չեմ բանում, շունչս փորումս կտրվում
Պատռում, տրաքացնում, ինձ սաղ խորովում.
Ոչ մեկ քրի ստոնյա, մեկ աստվածասեր
Հայ ձեռը քցում, իմ հոգիս հանում
5070 Թող ձեռը քցի դռանս արանքով
Թո՛ղ հենց բալանիքն իր ձեռը քցի
Դեռ չի պտտած, նա ինքս կտեսնի,
Որ շանս ինչպես մեկ ղարիբ ծիծեռնակ
Դուս կպրծնի, գլխովը կթռչի
Ձեռին կնստի, գլխին կնստի
Թիքին կնատի, կտուցը բերնին
Դրած թևերը դոշին կկպցնի.
Ու ծռվղալով ու ծլվլալով
Կտցի ծաղիկը, կանանչ տերևը
5080 Բերանը կդնի, կօրհնի ու կասի.
Դու ինձ լավություն արիր, կխնդրեմ