Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս փուչ աշխարքիցս ես ձեռք վերցնեմ
Կամ գնամ ջուրն ընկնիմ, խեղդվիմ, պրծնիմ
Ու ումբրս ու օրս էսպես լաց չըլիմ.
Որ աչքերս քոռացել, լիս < ը > խավարել
Ջանումս զվաթ չկա, սրտումս թաղաթ,
Մեկ աստվածասեր դուռս՝ էլ ա լրանում
Ձեռի խանչալը իմ սիրտս ցցում.
Կամ մեկ քար քցում գլխիս, սպանում
Որ շնսատակ ըլիմ, քաշ քաշ անելով
5540 Ոտիցս բռնեն, մեկ խոր հոր փորեն
Տանեն մեջը քցեն՝ որ անցկենողն էլ
Մեկ ողորմի տա, Չցավելով ասի։
Աստված նրա հոգին թո՛ղ լուսավորի։
Նրա դատաստանն էնդեղ քաղցր անի.
էս դինումը նա մեկ օր չտեսավ
Թող էն դինումն էլ ա հանգստանա
Ու էրված սիրտը մի քիչ դինջանա
Ինչ որ նա քաշեց, քար ըլեր, կտրաքեր,
Ապառաժ ըլեր, էն էլ կճաքեր,
5550 Ծով ըլեր բոլոր՝ տակիցը կչորանար
Սար ըլեր տեղն ու տեղ գետինը կխրվեր
Ձոր ըլեր, կպատռեր, իրան վեր կտաներ,
Բայց նրա սիրտը ծովից, ձորից էլ,
Քարից, սարից էլ՝ դհա բեթար էր.
Որ չպատռեց, չտրաքեց, գետինը չմտավ,
Գետինն էլ նրանից հենց ձեռ էր քաշել
Որ ճղեր, պատահեր, նրան ներս քաշեր
Սարն էլ էրեսը նրանից եդ դարձնում,
Որ փուլ գար գլխին, ու տակովն աներ.
5560 Ծովն իր բերանը փակել, եդ քաշվել
Որ նրան կուլ տար, ձկների փայ աներ։
Մեկ բուռը հողն էլ նրանից ղհաթ էր էլել.
Որ աչքը թափի ու, ջուխտ աչքովն էլ հենց
Քոռանա խեղճը ու կամ կիրանա
էնքան էր գլխին խփել, ոտներին ծեծել,
Դոշին բռնցկել, շորերը կտրատել
Մազերը պոկել, երեսը ճոթռել,
Գլուխը քարի տվել, երեսը պատի տվել,
Որ քարերն էլ ու իր տան պատերը
5570 Ձեռիցը աման զվիր էին էկել։
Պատը ցավում էր, նրա գլուխը չէ՛ր ցավում.