Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազի մարդիկ էլ աղքատ են ըլում
Շատ ձի իրանց տանը որ չեն ունենում։
Իրանց կնանոնց ձիու ջիլավիցը բռնած
Կնանիքը ձիու վրա նստացնում,
Փեշըներն իրանց գոտիկը խրում
5620 Երեխեն ջալակն, ձեռը դականակն
Առնում, ազաբ ընկնում, ու ձիու նոխտեն
Ձեռներին բռնած։ Դինջ, ուրախ ուրախ
Գոտակը կտրած՝ նենց խաղ ասելով
Ու քեֆ անելով, կամ զրից տալով
Ճամփեն կարճացնում, իրանց քեֆն անում
Ու իրանց կնանոնց սիրտը տեղը դնում,
Քեֆը չի կոտրում, իրանք ոտով գնում
Նրանց ձիուն նստացնում, իրանք փիադա գնում։
Ճամփեն գնալիս, շատ անգամ ա ըլում,
5630 Որ հենց ձեռնեձեռ, ձիու վրա նստած
Հաց ենք ուտում, կամ արաղ, գինի խմում,
Կամ պտուղ ուտում, մենք էլ կշտանում
Ու ճամփորթին էլ թե ռաստ են գալիս
Առանց ասելու նրա փայը տալես,
Նրան էլ կշտացնում, մենք էլ կշտանում,
Ճամփորթը որ կա՝ Աստուծո ղոնաղն ա,
Ում էլ որ ռաստ գա՝ ինչ ունի, պտի տա։
«Բայց ի՞նչ լեզու կըլի՝ որ էս հադաղին
Մեր աղչկերանց սիրտը բաց անի,
5640 Ու միջին մտիկ տա, թե ի՞նչ կա ընդի։
Մինչև էն օրը վարդի պես պահած,
Ղուշը թռչելիս գլխովը՝ սառած
Տուն էր պրծնում, ու դուռը եդևից
Հազար կոխպեքով փակում հետ անում։
Նրանց էրեսին, որ մատով տայիր,
Արինը գլգլալե՝ հենց վեր կթափեր։
Զեռդ բարձրացնելիս՝ ոտդ գետնին տալիս,
Երկունքը թռչում, գետնի վրա ընկնում
Ու ամոթու, վախու հազար կտոր ըլում։
5650 էնքան աբուռ կար, սիրաթ ու հայեա
Նրանց երեսին՝ որ նրանց տեսնողն
Հենց իմանում էր՝ թե մորից նոր ա ծնել
Ու նրա երեսին, հեչ չոռ չի դիպել
Ու մեկ թթու խոսք, կամ ծանր ջուղաբ
Իրան օրումը երբեք չի՛ լսել։
Ու նրանց երեսի փարդեն պատռվել,