Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե մեկը մեկին խոտ էլ դեմ անեն,
Խոտն էլ գյուլլի պես նրանց կսպանի.
Թե մեկը քարափով վեր ընկնի, սատկի,
Մյուսին քարափն իր տակով կանի։
6600 Չե՝ք տեսել Զանգվի քարափի գլխին
Մեկ ցից քար էն կողմն, մեկն ձորի էս կողմն
Մեկն աղչիկն ա խեղճ, մեկը տղեն ջիվան.
Լսելով իրար նրանք սիրունություն,
Իրար լեզվի հնար, իրար աշղություն
Սազներ վեր առած, էշին ընկած էկան.
Երազում իրար երեսներ տեսան,
Իրար աշխարի անունն ասացին,
Տեղ նշանակեցին՝ որ իրար տեսնին
Թե աղչիկն հաղթի, տղին ձի շինի
6610 Թե տղեն հաղթի, նրան թռչուն շինի
Քամակին նստին, մազերից բռնին
Օխտ անգամ վրեն աշխարքիս գլխովն
Պտիտ գան, ետո բաց թողան, գնա։
Թե իրար չհաղթեն, մարդ ու կնիկ դառնան,
Նրանք հասան էստեղ իրար ռասթ էկան,
Ո՛չ քնեցին, կերան, տեղից ժաժ էկան
Հազար օր, գիշեր նրանք խաղ ասեցին,
Նրանք սազ ածեցին, իրար չհաղթեցին
Վերջը տղեն սազը կապեց, ծոցը դրեց
6620 Աղջիկն էլ տղի շորերը հանեց.
Մազերը դոշին, ճակատը թաց արեց,
Սիրտը եդ ճոթռեց, լալով աղաչեց,
Որ նրան գյուլով խփի կամ հոգին հանի,
Տղեն նրա աչքերը, նրա դոշը տեսավ,
Ուշաթափ էլավ, տեղից վեր կացավ.
Նա նրան գովեց, նա նրա էշխն ասեց.
Քարեր, սար ու ձոր ձեն էին առել,
Լալիս, մղկտում, թե նրանք մեկ օր էլ
Նրանց մուրազին հասնեն, միանան,
6630 Բայց չունքի նրանց ճակալում չէ՛ր գրած
Ու իրար նասիբ նրանք չէին էլած,
Հողը պատռեցավ, կրակ դուս էկավ,
Նրանց միջին էն խոր ձորը բաց էլավ,
Մեկը էս կողմը, մեկն էլ էն բաշին
Քար դառաձ մնացին չհասան մուրազին։
Աղչիկ ու տղս, թե մեկ ծուռն աչքով