Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ
                                                             քաշում»։
— «Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»։
— «Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»։
— «Ո՛չ, բարեկամք՝ ո՛չ»։
40 — «Ուրեմն անգին քարն են նրանք պտրտում»։
— «Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»։
— «Ուրեմն խելացնոր են, որ չեն զգում,
Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»։–—
— «Թո՜ւղթ-թո՜ւղթ են խաղում»։–