Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


«Տե՛ս. սուրբ Մոլլեն էլ ինձ ա դրստում,
էլ ի՞նչ խոսք ունիս, նըհախ տեղն կռվում»։
Ղոյմաղոչում տղա՝ եղանըդ քաշի,
40 Մոլլի ոտն ու գլուխն ձվի պես ջարդի։
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ. գլուխըս քարը,
էլ տեղն ասածս՝ քո խերն ու շառը»։ —
Տո քո՛փակ՝ տեսար կալ ենք ճոթ անում,
Դու ո՞ւր ես գալիս, մեր մեջն խառնըվում։
Ղրաղովն ահը կա՛ր, մեկ բերան ասա՞,
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա»։ —
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա՛»։
Ասելով գնար մեկ խելիմ ճամփա։
Տեսավ. մեկ աժդահա մարդ մեկ տեղ նստած,
50 Շորերը հանած, արևկող արած,
Իր չար թշնամու միսը պոկում ա,
Բերանը տալիս, որ քիչ դինջանա։
Քութութ անելով, քուրին անելով
Ջանը քոս ընկել, ղնգներն գուլացել-
Գլուխն վեր քաշեց, որ տեսնի, ո՞վ ա.
«Աստված, բարաքյաթ, խեր տա՛ համեշա»։
Որ չի՞ լսեց անճարն, ջանը դող ընկավ,
Հենց էնպես տկլոր տեղիցն վեր կացավ,
Մեր ախմախ Մոլլին էն քոթակն տվեց,
60 Որ նախրի իջին կհամարեր էծ։
«Բաս ի՞նչ ասեմ, ի՞նչ. ինձ մի՛ սպանիլ,
Թե ասածդ չանեմ, ինձ մարդ մի ասիլ»։
— «Ախմախ, դուռումսա՛ղ առ Մոլլի կտո՛ր.
Չե՞ս կարող ասիլ ինչպես մեկ ուղվոր.
«Աստված բոլորին ջեջի՛, փչացնի՛»,
Հախ միայն տերը դրանց քոքը կտրի։
«Աստված բոլորին ջնջի՛, փչացնի՛»։
Բերան անելով Մոլլեն խելացի
Հենց էն տեղն էկավ, որ մեկ մեռելի
70 Նաշն ուսի դրած, որդի, ընտանի
Բոլոր խալխի հետ գլխներին տալով,
Տանում էին՝ որ թաղեն՝ սքալով։
«Աստված բոլորին ջնջի՛, փչացնի»։
Որ չի լսեցին խալխն ու գեղըցի,
Հենց բռնես՝ մեկ թոփ բիրդան տրաքեց.
Դագաղն վեր դրին, Մոլլեն էլ կանգնեց,
Հենց իմացավ՝ թե ուզում են խնդրել,
Որ աղոթք անի, փող տան իրան էլ։
Մոլլի ոտն ու գլուխն նրանք աղցան արին:
80 «Տո բե՛մուրվաթներ, լսեցե՛ք իմ բանին.
Ախրը ի՞նչ ասեմ, սիրտներդ հովանա.