Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սար ու ձոր նրա սուքն էին անում,
Ծառ, ու թուփ, ծաղիկ նրա հետ ցավում,
Բայց ձեն չունեին՝ որ մեկ անցվորի
Եդ պատմեն, որ նրան մեկ չարա անի։
Էս գառն հադաղին սատանի քամին
Որդիանց հանեց մեր կորած իշին։
Քունն էր հատել, թե փալանը ծռվել,
30 Խոռակը պակսել, քիթն քամի մտել,
Գելն էր հետ ածել, թե տերը դնքսել,
Նոխտեն կտրվել, թե բեռից փախել։
               Անկաջները խլշացրած
               Պոչը ցցած, զուռնեն քոքած.
Սարնըվեր ընկած, որ չէկավ առաջ,
էն հաս՛տ գլուխը թափ տվեց, զռաց,
էն մուռտառ դունչն էլ որ վրա բերեց,
Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց,
Մշրեց ու զռաց մեր էշ խնամին.
40 Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.
Ղշերը թռան՝ ա՜խ, ո՜խ քաշելով
Ծաղկներն երեսներն ծածկեցին՝ լալով։
Իմ անմեղ բյուլբյուլն գլուխն թևի տակին,
Դեռ չէ՛ր հեռացել որ իր թշնամին
Հենց ոտը փոխեց, ընկավ ցխի մեջ.
էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեց
Ղոթուր մեջքն, ուսերն յարալու արեց։
Արինն քամակիցն չռռալով փախավ:
Թրքահոտ գոմումն կանգնած՝ միտք արավ։
50 «Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
էս գեշ անկաջներն, էս կոպիտ բոյն էլ.
Որ ո՛չ ղռալով, ո՛չ քացի տալով
Ճանճին էլ ա չե՛մ վախացնում, ա՜խ՝ ո՞վ
Իմ հալիս կըլի, վա՜յ նրա օրին,
Վարդն էլ համ չի տալ իր դարդակ փորին»։
               Էլի բլբլողի էրված հոգին էր
Որ միտք անելով իր դառր ցավեր,
էկավ, վարդի վրեն կանգնեց, սուքն սկսեց։
«Աննման իմ վա՛րդ» ողբալով ասեց.
60 «Թագուհի իմ վարդ՝ հոգուս սիրելի,
Անունդ հիշելով, սիրտս խ՛որովի,
Ընչի՞ դառն աշխարս քեզ բերեց բհամ,