Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍԱՑՎԱԾՔ։
ԽԱՆԸ։


Ժամանակավ մեկ նաքյազ հարուստ կար.
Մեկ որդի ուներ, էն էլ անհունար։
Մեռավ, մեկ միլիոն նա փող եդ քցեց,
Որդին խան դառնալն մտքումն դրեց։
Սալաթ սև սիգին, մարդ ի՞նչ կամենա,
Որ փողով չճարի, ջանը դինջանա։
Խանությունը որ գտավ, ու պրծավ,
Բեկլարբեկու տեղ ճարել կամեցավ։
Էն էլ ձեռք բերեց, սիրտը դինջացավ։
10 Հիմիկ էլ վազիր լինիլ ուզեցավ,
Կամ կթագավորի դռանն ու քովը
Մեկ մեծ գործք ճարիլ անցավ մտքովը։
Ղոնշունի գլուխը ըլիլ, խաչ, նշան
Մոշին քաջ անիլ։ Էս էր նրա բանն։
Բայց մեր խեղճ խանի ծուծն ու գլուխը
Հենց դարդակ էին, որ քամեիր, ծուխը
Քթովն դուս կգար, այրի կտոր չկար։
Շնորք, մարիֆաթ փողով ո՞վ կտար։
— Այ իմ անխելք խան՝ թո՛ղ էդ քո ֆիքրը: —
20 Բայց չէ մեր խանի է՛ս էր հենց միտքը,
Որ վազիր դառնա, կամ ղոնշունի գլուխ,
Նստի դիվանումն, սրտի սոխն ու ոխն
Հանի, ամենին հրաման անի։
Որին կպչի նա, իրան չէր հայտնի։
Բայց նրա շնորքն հենց իր միլիոնն էր,
էնդով էր ուզում բոլորը ճարեր։
Քոշք ու ամարաթ՝ լավ բաբաթ սարքեց,
Խազինի դուռը, քիսեն բաց արեց։
Աշխարք մնացել էր վրեն զարմացած,
30 Ո՞վ ասես՝ որ նրա հացին չէր նստած։
Զուռնա, նաղարա միշտ դմբում էին,
Նրա ամարաթումն, ու նա իր քեֆին
Նոքար ու ֆառաշ ոսկով զարդարած,
Ամեն կողմիցը նրա կուշտը բռնած։