Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կառեթումն էլ որ չէր նստ՛ում փքված,
Հենց իմանում էր, սար ու ձոր չոքած՝
Իրան էին միշտ գլուխ վեր բերում,
Չունքի սաղ քաղաքն նրա հացն էր ուտում։
Ում լեզուս սուր էր, փորը մեծ ու հաստ,
40 Փորըսող նրան գովում ամեն վախտ։
Մկան պոչի պես կուչ ու ձիգ անում,
Գլուխը փչում, աչքը թոզ ածում
Լիրբ լեզվով նրան երկինքը հանում.
Իմա՛ստությունը, շնորքն մեծացնում.
Հոգին հանում ու քիսեն դարդակում։
Խանի սիրտն էսպես կատվի ձեռի էր,
էսպեսի վրա նա քաղցր աչք ուներ։
Ինչ սհաթի էլ հացն ուտում էին,
Ծիծաղում վրեն, լափ ածում գլխին։
50 Բայց ո՞վ չի գիտի, թե փողը՝ ձեռի
Կեխտ ա, ու մեկ օր կհատնի, կպակսի։
Միլիոնը գնաց վայ տեր կանչելով,
Խանն էլի փորի ֆիքրը քաշելով.
էլածն էլ տվեց քամուն, ու կերավ
Ինչ սրտումն ուներ, սատանեն տարավ։
Վազիրությունը ու մեծությունը
Ղոնշուն ունենալն, իշխանությունը
Վաղուց էր խեղճը աքլորին բարձել։
Փորը կարաս, ոռքն էլ ծակ, գլուխն էլ։
60 Ինչքան էլ ածես, հերիք ե՞րբ կասի,
Վա՜յ նրան, որ փորին կդառնա գերի։
Խեղճ խանի բանը քիչ քիչ շլոր դառավ։
Ձեռը պակսեց ու փողի տուտն հատավ։
Միլիոնն էլ գնաց, զուռնեն էլ, սազն էլ։
Ազիզ բարեկամք՝ հո վաղ հեռացել։
Սառած ջաղացի պես մնաց կանգնած։
Էլ ո՞վ նրա դուռը կգար, կաներ բաց։
Վիզն էլ բարակեց, երկուտակ փորն էլ,
Միս, մորթի, կաշի երեսին կպել։
70 էսպես նա իրան կանոն էր շինել,
Երբ մարդ ուզում էր պատճառն հարցնել,
է՛ն ախն էր քաշում, որ հետը հոգին
Ուզում էր դուս գա, ասում հարցնողին։
«Ով էս աշխարքումն որդու լավություն
Կուցի, թո՛ղ տա նրան շնորք, կրթություն։
Խազին, դոլվաթ կերթան, կփչանան,
Մարդիս իր ուսո՛ւմն կմնա միայն»: —