Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Թե ընչից խոսում, ի՞նչ զրից անում,
Ի՞նչ առակ ասում, ընչո՞վ պարապում,
Կամ ի՞նչպես իրար միտքը իմանում,
Մինչև էս օր էլ էս ինձ չէ հայտնի։
40 Ընչի՞ սուտ ասեմ, որ հոգիս տանջվի։
Ո՛չ ճգնա՛վորն էր շատախոս անչափ.
Արջ ախպորն էլ հո՝ մորուց լեզուն կապ.
էսպես նրանց բնիցն կռիվ լիս չընկավ,
Ինչպես որ ըլեր, ճգնավորն ասավ,
Թե գանձ է ճարել նա իր ընկերումն:
Արջի եդևիցն ընկած նա մեջումն։
Առանց նրան սիրտը հեչ չէր դիմանում,
Ի՞նչպես գովի նրան, ինքն էլ չէր գիտում։
Մեկ օր էլ նրանց մտքովն անց կացավ,
50 Հենց հավեն մի քիչ որ չի տաքացավ,
Կանաչ ու մեշա նրանք դուս էկան,
Սար ու ձոր ու ջուր ընկան, հովանան։
Բայց չունքի մարդը տկար է արջից,
էսպես ճգնա՛վորն առաջ նրանից
Բեզարեց ճամփին ու մնաց եդը,
Ընկերն հենց տեսավ, խոսեց նրա հետը։
«Քնի՛ր՝ ա՛չքի լիս՝ մի քիչ դինջացի՛ր.
Ես քեզ կպահեմ, հեչ դարդ մի՛ անիր»։—
Արջի խոսքր նրա անկաջը մըտավ,
60 Արշտոտաց, պարկեց, քունը տարավ։
Ղարավուլն արջն էր, պարապ չնստեց:
Քոռաղադինա մեկ ճանճ վրա վազեց։
Արջը ընկերին դինջ՝ հով էր տալիս,
Աչքը երեսը քցած՝ նստելիս։
Ճանճին հետ ածեց, թշի վրա նըստեց,
էլի որ քշեց, քթին նա ծրտեց:
Քիչ քիչ կատաղեց, էլ չուզեց փախչի.
Ինքն իրան ասեց առանց մեկ խոսքի,
Թաթլուկը լիզեց, անսաս պպզեց,
70 Շունչը փորն առավ ու խոր՝ միտք արեց։
«Ես քեզ կթռցնեմ»։ Ասեց, «համբերի»։
Ճանճը հենց էկավ ճակատին նստեց,
Ինչքան զոռ ուներ, մեկ քար վերցրեց։
Ու ղոյմաղոչում հենց տո՛ւր, թե կտաս,
էնպես վրա բերեց քարն, ու մունջ, անսաս,
Որ ճգնավորի ճարդեց ճակատը