Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՍՊԵԼ


ԱՆՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԷՇԸ։


Ձին հանկարծ իշին մեկ տեղ ռաստ էկավ,
Ճամփեն շատ նեղ էր, անց կենալ չէլավ։
Ձին կարծեց թե էշն իրան պատիվ կտ՛ա,
Բալքի ինքն իրան ճամփիր դուս կգա։
Բայց ի՞նչ տեղ էր էշն մարիֆա՛թ առել,
Կոպիտ ծնվել էր, կոպիտ մեծացել։
Էնպես դունչը դուզ ձիու վրա գնաց.
Ձին քաղաքավարի ղոդուղին ասաց։
«Չի՞ լինիլ, մի քիչ դու ղր՛աղ կանգնիս,
10 Որ ինձ տեղ ըլի, դու էլ ճամփա գտնիս։
Կամ թո՛ղ տուր, որ ես էլա առաջ գնամ»։ —
Բայց իշի ուշը երբ ա մեկ անգամ
էնպես անոշ խոսք մտել, տեղ արել,
Բան ու պոչն սկսեց դհա պինդ ցցել,
Ձիուն տեղ չտալ ու ճամփեն կտրել։
Ձին որ էս տեսավ, ինքն ղրաղ կանգնեց,
Մեր փաշա իշին համեցեք արեց։
«Չեմ ուզում, ասեց, քեզ պատվից քցեմ,
Ու քո իշության փառքիցն քեզ ղրկեմ»։