Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՑՎՈՐԱԿԱՆՔՆ ՈԻ ՇՈՒՆԸ։


Իրիկնադեմին մեկ ղրաղ քուչով
Երկու մարդ իրար հետ զրից տալով՝
Անց էին կենում, մեկ էլ էն տեսան,
Դռան շեմի տակիցն մեկ շուն հենց բիրդան
Ծղրդաց, իսկույն վնգվնգալ սկսեց։
Էս ձենի վրա սաղ քուչեն լցվեց.
Հիսունից ավել՝ շներ մոտ էլան,
Մեր անցվորների գլուխը տարան։
Մեկը կռացավ, որ քար վերցնի,
10 Մյուսը ձեռիցն բռնեց ընկերի,
«Սիրրելի՝ ասեց՝ տեղըդ ծանր կա՛ց,
Շան փեշակն ա, որ հաչի հանապազ։
Քարով դու շանը ճամփա չես բերիլ.
Թե չես ուզում նրանց դհա կատաղացնիլ,
Գլխըներս առնինք, գնանք մեր բանը.
Թե չէ քար քցիլն ի՞նչ կօգտի շանը»։ —
Իրավ մի քիչ տեղ որ չի հեռացան,
Շներն էլ անսաս քաշվեցին բիրդան։
Թե բանը պատռած հայվարա մարդի
20 Փեշակն էնա, որ մեզ վրա հաչի։
Բայց դու քո ճամփեն՝ դուզ բռնի, գնա՛,
Կհաչի, կըհաչի, էլ եդ կդինջանա։