Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի բաբը հոգին դեռ հլա չի տվել,
Բաբը իր հոգին ձեզ համար ջուր կանի
Նա իրան ձեռովն ձեզ կխմացնի,
Քարը մեռած չի, որ դարդ էք անում,
Բարին ո՞վ մեկ չոռ կարող է ասել։
740 Ձեր խոչ քյալլեն միշտ բաբի համար սաղ ըլի
Քյահլան ձին կթամքի, թուրը կըկապի,
Ինչ տեղ հարամի, թուլի ռաստ գա։
Ինչ տեղ մեկ քարվան կշտովն անց կենա
Բարի ձեռիցը ղուշը չի պրծնիլ
Նրանք ով են՝ որ բարին թուր քաշեն,
Բլուրները կջարդի իրանց փորը կխրի
Միսըները կկտրի բերանները կտա,
Բարին ում հադդն ա՝ սիրտ անի ասի
Թե բարի աչքի վերևն ունք էլ կա
750 Բաբը նրանց տեղնուտեղը թիքա թիքա կանի
Բուրդը կհանի ու քամուն կտա.
Նրանց մուռտառ արին աղիքն վեր կածի,
Բաբը նրանց ճոգին քնթից դուս կբերի
Բաբը հո էնպես խեղճ չի, ինչպես կա,
Բարի երեսին հազար թուր շող տա
Բաբն իր երեսը եդ չի դարձնիլ։
Նրա թվանքի գյոզեն դարդակ վեր չի ընկնիլ,
Մեկ ասղի ծակով նա անց կկացնի,
Բարն աժդհա է հո մարդ չի,
760 Ոտը թափ տալիս գետինն ա դողում
Ձենը հանելիս սարերն են սարսում,
Բաբը մեկ բռնցկով հազար մարդի գլուխ
Հենց մեկ խփելով, կջարդի, կփչացնի
Բաբի մեկ թևն երկնքի միջին
Մեկ թևն երկրի վրա է միշտ ձեն տալիս։
Բարը մեկ որ հենց դարդակ փռշտա
Հազար մարդի թոքն, սրտին կկպչի
Բաբը թե մեկ ծուռը աչքով նայի
Մարդի լեղին հենց իսկույն ջուր կկտրի։
770 Բարի ձեռիցն աշխարհ զվիր ա եկել,
Բաբն ում որ մեկ դուզ աչքով մտիկ տա
Հենց կիմանա՝ թե աշխարհը իրն ա։
Արարած աշխարքն նրան կճանաչի
Քյուլլու ջամիաթն նրա գլխովն երդվի.
Բաբը թե հենց մեկ բերանը բաց անի,