Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նով սկսեց լալ ու խոսքը էլ եդ սկսեց, «Սա երկնային հրեշտակ ա, ես Աստուծո անիծած, թշվառական մարդ, իմ աչքն էլ ինձ չի ուզում տեսնի, էնքան գարշելի եմ»։— «Ա՜խ ձենդ կտրիր», ասեց Ագնես էն սպրտնած, մահվան դեղնությունն առած՝ հրեշտակի պատկերը, «դու թե էդպես ըլեիր, ամենևին չէիր ասիլ»։ —

Վազեցի, որ էս ողորմելիքը խալխի ձեռիցն ազատեմ, որ գլխըներին կիտվել, որը թամաշա էր անում, որը տնազ անում, որն էլ էնպես լրբաբար ցույց տալիս, որ սաքի թե սիրտը ցավում ա։ Րիվարոզին պտի բանդը քցեին. ու հենց տերությունն իմացավ, թե էն գետն ընկնողը Ագնեսն ա, ա՜խ՝ տեր Աստված, հրամայեց՝ որ նրան էլ բանդը քցեն. ու երկուսին էլ ղադաղա արին, որ իրար չտեսնին։—Նրանք բաժանվեցին։— Ա՜խ՝ էլիզա, թե սրանց բաժանվիլը, բարով մնա տալը տեսնեիր, քարերը լաց էին ըլում։ «Մնա՛ս բարով», ասեց Ագնես, «իմ աչքի լի՛ս, իմ գլխի տե՛ր»։ Րիվարոզա ձեն տվեց, «Մնաս բարով Ագնես ջան՝ Աստուծո սուրբ աթոռի առաջին իրար կտեսնենք։ Դու բաց արիր ինձ համար Աստուծո ճամփեն էլ եդ, էս ճամփեն քո լաշի վրովը պտի անց կենա, քո սուրբ հոգին ինձ ընկերություն կանի, իմ փրկիչ, իմ հոգու հրեշտակ»։— «Ա՜յ անզգամ մեղավոր», ձեն տվեց մեկ հալևոր մարդ էն բռնվածին, որ էնպես էր երևում, թե քահանա պտի ըլեր, բայց Րիվարոզա խոսքը կտրեց, «Չէ՛. էս խոսքը վատ մտքով չասեցի։ Մեկ վախտ հավատս բոլոր քարովը տվի, էլ էն սերին չէի հավատում, որ մեզ համար տանջվեց, մեռավ, որ մեր հոգին ազատեց, ծաղր էի անում նրան ու հայհոյում, բայց հմիկ ա իմ սիրտս նրան ճանաչում։ Էս աղչկա սերը, սրա անմեղ հոգին էլ եդ ճամփա բերեց, ինչպես սա թողություն տվեց, էնպես էլ հավիտենական սերն ինձ թողություն կտա»։

Նա գնաց։ Ագնեսը աչքը քցեց նրա քամակիցը դինջ, սիրտը տեղը առանց արտասունքի, ու ինքն էլ իր բանդը գնաց։ Ինձ թող տվին, որ հետը գնամ։ Դողի քափ ու քրտինքը վրեն՝ ընկավ էն խոտը փռած գետնի վրա, որ էնտեղ հազիր էին արել։ Թացությունը նրա շունչը բերանը հասցրեց, էնպես վախեցավ, հենց իմանում էի, թե էս սհաթին կմեռնի։

Շատ դժվարությամբ մեկ քանի բան ձեռք բերի, որ նրան մի քիչ հեշտ ըլի։ Արտասունքն երեսին շնորհակալություն արավ ու կսկծալով ժպտեց։ «Էլ ընչի համար չի պտի ուզեմ ապրիմ», կամաց ասեց. Ադոլֆը սիրտ ունի, ու ինձ դեռ սիրում ա, նրա որտիցը կեղտը դուս ա էկել ու թամուզ ոսկին լի՛ս ա տալիս, ով սիրի, նա չի՛ պտի կորչի»։

Մեկ քանի օրից հետո բախտս էնպես բանեց, որ Ագնեսին էս խոր զնդանիցը մեկ ուրիշ բանդ տանիլ տվի, որ մի քիչ լավ էր: Մեկ սպիտակացրած օթախ էր, միջումն էլ կառավաթ. մե՛կ իստակ լվացած սեղան, ու սպիտակ աթոռ։ Արեգակը իրիկնադեմին կանաչ վաղերի միջովը աչքը քցել էր ներս, որ նրա փանջարի երկաթի վրովը փաթաթվել էին։ Սերը խոտին, ծառին էլա զոռ անում, որ գնա, փաթաթվի էնպես բանի հետ, որ ոչ սիրտ ունի, ոչ նմանություն։ Ագնես, որ ոչինչ ժամանակի էնպես սիրուն չէի տեսել, ինչպես էս տանջանքի միջումը, էն աթոռիցը, որ վրեն նստած էր, գլուխը ցածրացրեց, իր ձնի պես սիպտակ բարձի վրա դրեց, ու արեգակի տաք շողը արտասունքը երեսին սկսեց ծծիլ։ «էստեղ պտի դինջանա կես միլիոն փողի տերը»,