Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրդ. Իմացա, ինչ ուզում ես ասիլ. դու չես գիտում, ես ո՞վ եմ։ Բարի, բարեկամության միջումն ի՞նչ հարկավոր է էդպես բանը հարցնիլ: Բայց բարեկամի պարտականությունն էն ա, որ սիրտը բաց ունենա, ինչպես ճակատը։ Հիմիկ իմացի՛ր, որ ես հեքիմն չեմ, աչքի լույս՝ էս անունը մհանա արի, որ գամ մոտդ։ Ես Համբուրգերի վաճառական եմ, անունս Գրադման. լավ Ղսալ էնպես մարդ եմ, որ խեր չտամ, շառ հեչ չեմ տալ։ Հիմիկ խոսքդ ի՞նչ ա։

Հվնդ. Պատվելի Գրադման, ես...

Գրդ. Ով որ ես, քեզ ո՞վ է հարցնում։ Դու խեղճ ես, ես էլ խեղճերի բարեկամը. քեզ ասում եմ, որ լավ իմանաս, ուրեմն իրավունք ունիմ, որ քո բարեկամն էլ ըլիմ։ Էլ շնորհակալություն անիլ, խոսք խարջիլ, գլուխ ցավացնիլ պետքը չի. էդպես ծուռը ճամփեն իմ մահն է։ Ինչ լեզուս է ասում, սիրտս էլ էն ա ուզում։ Էս իմ ձեռը, էլ դես ու դեն մի անիլ, էստուց դենը իրար բարեկամ ենք։ Էլ ոչ էս, ոչ էն։

Հվնդ. Դուք ախր ինձ չեք ճանաչում։ Գրդ. Չեմ ճանաչո՞ւմ։ Էլ ի՞նչ ճանաչիլ կուզի, ես գիտեմ, որ դուք խղճության մեջ էք ու ձեզ օգնություն է հարկավոր, էլ ուրիշ ի՞նչ կուզի։

Հվնդ. Ինձ օգնություն չանեք, խնդրեմ, թե չէ, չեմ վերցնիլ։

Գրդ. (Թայթի։) Ինչ. օգնությունս ո՞րն ա։ Սի՛րելի, էդ իմ սովորությունը չի, որ ողորմություն տամ։ Ես քո բարեկամն եմ, ու բարեկամաց միջումը բարերարություն չի ըլիլ: Ամեն մարդ իր պարտքը պետք է վճարի, ինչ որ ձեռիցը գա, չխնայի, պրծանք գնաց։ Է՛հ՝ ես հիմիկ գնում եմ, էլի շուտով եդ կգամ, մնա՛ք բարով։ Աստված լավություն տա։

Գրադմանը դուս գնաց, Աննա մինչև սանդուխտը գնաց, որ ճամփա, քցի: էստով ազնիվ վաճառականը վախտ գտավ ու մեկ թղթով կապած ոսկի դրեց ձեռը։ Հիվանդի համար եմ տալիս, ասեց ու շուտով սանդըխտիցը ներքև գնաց։

Աննա էս ազնիվ մարդի միտքն իմացավ ու սկսեց նրա տված փողը հիվանդիցը թաքցնել: Բայց պետք էր իմաց արած, չունքի էստուց դենը էլ պակասություն չուներ, որ դեղապետ առնի, նրա կարիքը հոգա։ Բայց հիվանդն էնպես էր կարծում, թե Աննա նրա սհաթը ծախել է, ինչպես որ հրամայել էր։ Նրա ունեցած չունեցածը՝ էս սհաթն էր։ Բայց ինչ ժամանակ սհաթի ձենն իմացավ, ու տեսավ որ չի ծախել, իսկույն պատճառը հարցրեց ու շատ նեղացավ, որ փողը վեր էր կալել։ Ուզում էր, որ իր ղարավաշին զոռ անի, սհաթը ծախիլ տա ու ազնիվ Գրադմանի փողը՝ իրան եդ տալ տա։ Էս խոսքումը Գրադմանը տուն էկավ ու էս բարեկամական կռիվը բաց արձակ վերջացրեց՝ ասելով, «Իմ բարեկամը չես ըլիլ, լավ մարդ չեմ ասիլ քեզ, որ ուզում ես ինձ արգելել, ու չես թողում, որ իմ պարտքը վճարեմ» Ու դհա կրակված վրա բերեց. «Սատանին նալաթ, էս ա բանը։ Քսան տարի ա խազինա եմ թոփ անում էնդուր համար, որ մեկ օր իշխանություն չունենամ, ինչպես սիրտս ուզում է, էնպես բանացնե՞մ։ Սատանի, յա ցեցի փայ պետք է դառնա վերջը։ Էլ ո՞ւր ենք գլխըներս քարեքար տալիս, փող մոտ անում, որ վրեն նստինք, յա ժանգոտացնե՞նք։ Աստված էլ ո՞ւր ա էսքան հարստությունն ինձ տվել, որ հողին տամ։ Հենց իմանում ես, թե փողի ղութիկի վրա պետք է նստիմ, ու սովամահ ըլիմ։ Ջհանդամը գնա էնպես փողն էլ, էնպես հարս-