Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ Ե Ր Ա Ս Ա Ն Ք

Հուգոն Ֆօն Վուլֆինգենեան— ասպետ զինուորե ալ յարշաւանին խաչակիր
զօրաց ընդդէմ Սառակինոսաց։
Տէոբալդ Ֆօն Վոլլֆինգենեան— որդի նորա, ասպետ զինւուորեալ արշավանին խաչակիր զօրաց ընդդէմ Պամմերեանց և Վենդաց։
Ադելայիդայ— կին սորա։
Վիտբալդ— եօթն ամաց
Ոտտոմար— վեց ամաց
Բերդրամ— ծերուհի գիւղական։
Կիւրեղ Աբբայ կամ Վանահայր Պրեմոնստրատենեան մենաստանի:
Կրօնաւոր ի կարգւ գամինիկեանց։
Մանուկ։
Միստիվոյ՝ տանուտէր միոյ գեղջ կռապաշտից Վենդաց։
Զինակիրք, զինուորք, ծառայք և այլն։

ԴԻՊՈԻԱԾ ԱՌԱՋԻՆ

Տեսարանն առաջի առնէ զաւերակս զեղջն կռապաշտից. ի յետին կողմն տեսարանին կայ անկեալ տապաստ՝ դրօշեալ առիւծագլուխ, կուրծք իւր պատեալ մորթովք, յաջոյ ձեռին ունի զկայծակունս, ի գլուխն զթռչուն նման սագի, յաշմի և յահեկի մերկազե ալ և խանձոտեալ դիակունք, և հիւղք կիսախարխուլք և ծխեալք։

ՎԱՐԱԳՈՅՐ Ա.

Տէոբալդ և զինակիր

(ելանեն ի միջոյ աւերակացն.)

Տէոբալդ. (արկանէ զսուսերն ի պատեան իւր, և հոսի զստորոտով բլրակին անշունչ,) Բաւ է, շատ է հրդեհդ, հար ղփող, զի ամբոխն սրտմտեալ դարձ արասցէ։ Ես հրաման ետու ձեզ մարտ մղել— այլ դուք վարիք որպիս աւազակք։ Ես հանի զձեզ ի պայքար ընդդէմ զինուորաց վառելոց ի զէն և ի սուսեր, այլ դուք դարձուցիք զսուր ձեր ի կորուստ մանկանդ։ Աստուած՝ Ակն ամենատես զզուանօք հայիր յոճիրս անցեալ գիշերոյ։ Երդնում ի մաքրութիւն խղճիս, զի զպաշտօն իմոյ կոչման ճիշտ կատարեցի զօր ամենայն։ Արիւն թանալով թանայր զայս իմ սուսեր. այլ եթէ երբէք բազուկ իմ հարեալ է զկին կամ զմանուկ, թո՛ղ՝ զի իւրաքանչիւր կաթիլ արեան այրեսցէ զիմ սիրտ։