Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանդումն, թե դաշտում, միշտ միտք եմ անում,
980 Երեսս գետնին քսում, ու դոշիս ծեծում
Թե սաղ օրն էլ ես սոված եմ ըլում,
էլի աչքերս երկինքը քցում
Լալով, արտասվոք բերանս բաց անում,
Փառք յա բարադանիդ՝ դու ով իմ ստեղծող.
Քո ոտի հողն եմ, ինձ մի կորցնիր
Դու ինձ ստեղծեցիր, էս օրը հասցրիր,
Ես ինչ եմ՝ որ դու էսքան բարության
Ինձ անարժանիս՝ արժանի արիր,
Քնիմ թե զարթնիմ աչքս երեսիդ ա,
990 Ուր որ էլ լինիմ, իմ ձեռն քո փեշն ա,
Ոտի տակ չտաս դուշմանի մուհդաջ,
Իմ աչքս ուրշի դռանը չի թողուս,
Քո շունն եմ ես միշտ մեկ կտոր հաց էլա
Ո՞նց չես ինձ քցիլ, դու ո՞նց դուս կանես
Տանից դուս անես, դռանը կը հաչեմ,
Դռնիցն ինձ խռկես, կտուրը կըլիմ,
էլ ողորմության դուռդ բաց կըլի,
էլ կտաս անունս, որ ոտներդ ընկնիմ
Լիզեմ, փաթութվեմ, քեզ մեղա գոչեմ,
1000 Տեր իմ ստեղծող էս խեղճ քյուլֆաթի
Ռզղն, ապրուստը դու միշտ հասցրու,
Քո ապովն են սրանք, սրանց կշտացրու
Սրանց մեկ մահ տալիս՝ առաջ ինձ էն տո՛ւ.
Նրանց անմեղ սիրտը միշտ ուրախացրո՛ւ
Ես եմ մեղավոր, կայծակդ ինձ խփիր
Սրանք են մեղավոր էլի ինձ պատժի՛ր,
Թե աշխարքիս վրա դու բարկացել ես,
Առաջ իմ հոգիս ա՛ռ, որ չտեսնեմ,
Աշխարհի զուլումն քյուլֆաթիս ցավը.
1010 Սրանք դեռ անմեղ են անգետ դեռ լալկան
Երակդ թող իմ ջանս խորովի,
Թո՛ղ ես գերեզման մտնիմ դինջանամ
էն վախտն դու գիտես քո ստեղծվածը
Թո՛ղ գնամ ու մեկնեմ ոտներս ուրախ
Իմ հորն մոր ծոցին պարկեմ դինջ հանդարտ
Ոտներս ոտների, գլուխս գլխների
Թիկունքի տված ես հողի միջի,
էլ նրանց հետ ըլիմ, նրանց հետ թաղած,