Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՍՏԻՏՈԻՏԻ ԿՈՂՄԻՑ

Խաչատուր Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածվի» 8-հատորյակի այս՝ Բ. հատորն ընդգրկում է հեղինակի հետևյալ երկերը՝ ինքնուրույն և թարգմանական.

1. «Աղասու խաղը» պոեմը, որն առաջին անգամն է ամբողջությամբ տպագրվում։

2. «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուն, միայն առակները՝ մի քանի այլ առակների հետ միասին, որ հեղինակը մտցրած չի եղել իր առակների այդ գրքում։

3. «Ագնես։ Թղթով պատմություն» նամականի պատմվածքը։

4. «Ազնվամտություն և շնորհակալություն» պատմվածքը։

5. «Ադելայիդա ֆօն Վոզֆինգենեան կամ արձանագիր բարբարոսութեան երեքտասաներորդ դարու։ Եղերերգութիւն ի չորս արկածս» դրամատիկական երկը, որի միայն առաջին գործողության սկիզբն է տպագրվել Ա-ի «Երկերի լիակատար ժողովածվի» Դ. հատորում համաձայն հեղինակի արխիվում պահպանված նույն մասի ինքնագրի։

Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածվի» 8-հատտրյակի հրատարակության պլանը նախագծելիս որոշված էր, որ Ա. և Բ. հատորներն ընդգրկելու են հեղինակի չափածո երկերը, ըստ որում Բ. հատորը՝ միայն «Աղասու խաղը» պոեմը և «Պարապ վախտի խաղալիք, պարապ մարդու տանու միտք» ժողովածուն, իսկ Գ. և Դ. հատորները պետք է ընդգրկեին հեղինակի արձակ երկերը, ըստ որում Գ. հատորը՝ «Վերք Հայաստանի» պատմավեպն իր «Զանգի» հավելվածով ու նույն վեպի առաջին, սևագիր վարիանտով, Դ. հատորը՝ մյուս արձակ երկերը։ Այս վերջինս (Գ. հատորը) տպագրության համար պատրաստելուց ու հրատարակելուց հետո, սակայն, պարզվեց, որ բացի այդ հատորում տրված նյութերից, կան նաև վերևում հիշատակված երկու պատմվածքն ու «Ադելայիդա» դրամատիկական երկը։ «Ադելայիդա»–յի ներկա հատորում տպագրված տեքստը վերցված է «Կովկաս» լրագրից (1846 թ. № 49 և 1847 թ. № 1): Ա.-ին վերաբերող գրականության մեջ «Ադելայիդա»–յի տպագրված լինելու մասին ոչ մի հիշատակություն չի եղել։ «Ագնես», «Ազնվամտություն և շնորհակալություն» արձակ երկերի ինքնագրերը չեն պահպանվել և մինչև ներկա հրատարակությունը նրանք տպագրվել են միայն մեկ անգամ 1864 թ. սկզբին՝ Պ. Սիմոնյանի «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում և այնուհետև ոչ ոքի կողմից չեն նկատվել։

Ինչպես հանգամանորեն ասված է ծանոթագրություններում, «Ադելայիդա» դրամատիկական երկի Դ. հատորում տպագրված հատվածի և այս հատորում տրվող համապատասխան մասի միջև կան զգալի տարբերություններ։ Դրա հետ միասին նկատի ունենալով և այն, որ նրա հիմնական մասը չի տպա–