Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրվել, իսկ նախորդ մասը հեղինակի կամ թարգմանչի ստորագրությունը չի կրում, ուրեմն և հաստատապես հայտնի չէ, թե «Կովկաս»-ում տպագրվածը Աբովյանի՞ն է պատկանում, թե մի այլ հեղինակի, նպատակահարմար գտանք այդ երկը տալ «Հավելված» բաժնսւմ, իբրև Աբովյանին վերագրվող աշխատություն։

«Աղասու խաղը» պոեմի տեքստը և ծանոթագրությունները տպագրության համար պատրաստել է ֆիլոլոգիական գիտությունների թեկնածու Ալիս Մանուկյանը։ Մյուս երկերի («Պարապ վախտի խաղալիք» ժողովածուն, «Այլ առակները», «Ագնես», «Ազնվամտություն և շնորհակալություն» պատմվածքները և «Ադելայիդա»–ն) տեքստն ու ծանոթագրությունները պատրաստել է ֆիլոլոգիական գիտությունների թեկնածու Աս. Ասատրյանը։

Հայկական ՍՍՌ ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտ