Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուր ածեցին նրա ոտների տակին,
Կոխեց անցկացավ ոտներն արինլվա
Հազար տեղ կտրած, յարա փարալու,
Հրեղեն ձիու վրա նստած, ու յալը բռնած,
3340 Ծովին լոք տվեց, սարի գլխովն թռավ,
Անիրավ դավրշի եդևիցն հասավ,
Գլուխն ոտի տակին դրեց վրեն կանգնեց
Ասաց հոգիդ տուր, կամ անգին քարը
Կամ Ասլան Փադիշահի սիրուն աղջիկը
Դարվշին մեկ ցցի մազերիցն կապեց
Մեկ երկանաքար նրա փորին դրեց,
Չէ թե դարվիշ էր, այլ մեկ չար իժ օձ,
Պոչր դուս հանեց, ու քոքիցն կտրեց.
Վեց գլուխը կտրեց ու մեկը թողեց.
3350 էլ եդ սաղացան, էլ նա կտրեց,
Մինչև աղջիկը տղին ասեց, պատմեց,
Թե նա օխտ ճուտ ունի ֆլան տեղը,
Ու խրխի ունի իր թևի տակին,
Մինչև էն խրխին, չհանեն ու չերեն,
Մինչև ճուտերը չսատկին, չմեռնին,
Նրան ո՛չ թուր, ս՛ուր, ո՛չ թոփ քյար կանի,
Նա ինքն դավբիշ ա, բայց երբ էն խրխին
Գլխին ա քցում, դառնում ա վիշապ.
Կամ մարդագել, ու գալիս, տներ քանդում.
3360 Երեխեք քաշում, խրխումը պահում,
Որ նա գա փակած դուռը բաց կըլի.
Երկաթե դուռն էլ, կհալչի, կջարդվի,
Աստված է նրան էս աշխարքն ղրկել,
Նրա խրխին նման է գիլի մորթու,
Երկնքիցն էկավ, որ նա օխտը տարի
Գիշություն անի, երեխեք ուտի.
Նա օրորոցին՝ որ մոտանում ա,
Թաթասավաններն հենց իրանց իրա
Բաց են ըլում, ու մեր երեխեքն նա,
3370 Իր մոր ծոցիցը, իր հոր դրկիցը
Հանում ա, քաշում խրխու մեջ դնում.
Երեխի ձենը ամենն էլ են լսում.
Բայց մարդագիլին ո՛չ ոք չի տեսնում,
Շատ անգամ ծառի տակի ա նստում,
Երեխեն հանում, ու հենց լաշն ուտում.
Ոտ ու գլուխ, ձեռը էնդեղ թողում, գնում.
Շատ անգամ մարդիկ նրան տեսնում են.