Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ չէր ճարվում։ Սարերումն՝ էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին։ Ձուկը բռնելով, ֆորս անելով՝ ի՞նչպես կարելի էր տուն պահիլ, քչիցը ամեն մեկ տան տասը ջան կըլեին։ Էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն։ Շատ հեր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփա էրեխեքանց ձենին չդիմանալով[1], տասնով, քսանով հավաքվում, գլխըները փեշըներն էին դնում, էլ եդ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն. բայց ա՜խ՝ որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում։ Ձմեռն էլ էկավ, վրա հասավ։ Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկավ. Աստված ոչ շհանց տա, ինչ էս խեղճերի հալն էր։ Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան, ջիվան երեխեք՝ իրեք, չորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում։ Մեկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ՝ շլինքը ծուռը դուռըդ կտրում, չտայիր՝ սիրտդ էր էրվում, տայիր՝ երեխեքդ մնում սոված. կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք։ Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որը գրավ դրեց։ Շատը որդիքը տարան Շուլավեր, Բորչալու եսիր տվին։ Իմ տան տերը դերձիկ էր. որ գնում չէր, բանում, ու մեկ քանի շաբթից եդը մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս։ Էսպես հազարավորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկավ ընկավ Վրաստանու հոզը ու գլուխը պրծացրեց, էսպես ա Հայն իր խեղճ օրը հազար տարի պահել, իրան էստեղ հասցրել, մեկ թշնամի ոտը բարձրացնելիս՝ նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել։ Էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ պետք է ըլի, որ Հայի միսն ուտի ու նրան չխղճա։ Հիմիկ էս թողանք, գնանք էլի մեր սիրելի Աղասու մոտ, տեսնինք, ո՞ւր մնաց, ու[2] ինչպես պետք է նրա բանը վերջանա։


Էս խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին՝ հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը երեքը կորցրած, երկուսը քամակին՝ մեկի անունը Կարո, մյուսինը Մուսա, մեկ տասը քսան Քրդստանցի Հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս։ Մեկ օր Անի էր ըլում, մեկ օր Ղոշավանք ու էստեղ էնտեղ չափմիշ անելով, գլուխը պահում էր, որ յա ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլ ա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա։ Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր Ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել։ Էստեղից էր, որ վրա հասավ, ու իր չար թշնամի Հասան-Խանին ճանկեց. ամա ջահելություն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ եդ բաց թողեց։

Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա՝ երբ Քանաքեռ Սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ էնպես մնաց ազիզ Թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած։ Ընկերներն էլ ժամանակ չկորցրին, գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Աբարանու սարը, որ կամ Փամբակ փախչին կամ Ղարս կամ Ախալցխա, որ իրանց գլուխը թափեն։ Էրկու սհաթից

  1. [Հար<ըրով>]
  2. [էն]