Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուրը քաշում, դու ձեռներդ լվանում, ինձ դիվանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արևիդ ձենն ածում, ու լիս երեսդ եդ դարձնում, որ ինձ հողն էլ ա դնես։ Աղասի, Աղասի, ջանիդ ղուրբան, Աղասի, երաբ սիրտդ քա՞ր ա դառել, երաբ աչքդ ծաղիկ ու թուփ չի՞ տեսնում, երաբ երեսդ երկնքին չի՞ առնում, որ տեսնիս՝ թե ի՞նչ մրրած ամպեր են առաջիդ կանգնած, ի՞նչ կրակ է երկնքիցը վեր գալիս, չես իմանում՝ անիրավ՝ անջիգյար՝ թե էս կրակն, էս բոցը, էս ծուխն ու էս ամպը՝ իմ բերնիցն են[1] դուս գալիս, սիրտս ա քուլա քուլա հանում, վերևը աստղերը խավարակնում, բռնում, կսկծացնում, ներքևը սար ու ձոր չորացնում,[2] պապանձացնում, անձող շինում։

«Հարիր անգամ գերեզմանի դուռը հասա էլ եդ էկա, հարիր անգամ արեգակը որ մեր մտավ, ես էլ իմ հոգիս ճամփու քցեցի, ու ա՜խ՝ էլի[3] ծեգը բացվելիս[4], հենց իմանում էի՝ թե հողումն եմ, չէի ուզում շունչ քաշիլ, հենց իմանում, թե մեռելների կոխկին քնած եմ, չէի ուզում գլուխս բարձրացնեմ, ու էլի մորդ, ա՜խ քո ումբրը խավարած մորդ՝ որ ձենն անկաջս էր ընկնում,[5] էլ եդ աչքս բաց[6] էի անում, մազերս նրա ոտի տակին փռում,[7] որ յա ինձ սպանի, յա թե չէ՛ մահի[8] ձեռիցը ինձ չխլի, ինձ սաղ սաղ էսպես չէրի, չխորովի՝ ամա՝ էլի որ նրա էն խավարած աչքերը, էն չորացած մազ դառած ջանը որ տեսնում էի,[9] որ իմանում էի[10] թե նա էլ քո ցավն ա քաշում, քո դարտովն ա էնպես փոթոթվում, քո, քո գլխովդ ման տամ, միտք էի անում,[11] որ թե մեռնիմ, էլ նրան աշխարքումը պահող չի ըլիլ, որ ինձ թաղեն,[12] ինքն էլ հետս սաղ սաղ հողը կմտնի, որ ինձ նաշը դնեն, ինքն առաջ կվազի, գերեզմանը կընկնի, յա ջրումը կխեղդվի, որ միտք էի անում, թե նրա խորոված սիրտը ինձանով ա մի քիչ հովություն գտնում, քո կարոտը, քո անոշ հոտը, համը քիչ թե շատ՝ ինձանից ա նա առնում, ինձ որ չունենա, յա սովը պետք է նրան սպանի, յա քարեքար պետք է ընկնի, որ ղուրդ ու ղուշ նրա ջանը քրքրեն ու մեկ հողի,[13] մեկ օրհնած տեղի էլ ա հասրաթ մնա, ի՞նչ պետք է անեի, ո՞ր ջուրն ընկնեի, հոգիս իմը չէր, որ հանեի նրան տայի, որ բալքի նա ապրեր, քեզ տեսներ, քո սուրբ ձեռը բռներ՝ գար գերեզմանատունն ու գլխիս կանգներ ասեր․ «Աղասի ջան՝ էս ա Նազլվիդ հանգստարանը, էս հողին նա իր ջանը ղուրբան տվեց։ Հետս խոսում չէր՝ որ դարտն իմանայի, ես էլ չոփ էի դառել, աշխարքն աչքս չէր գալիս, որ մեկ մոտին, նստեի, քրտինքը սրբեի, յա մեկ սառը ջուր տայի։ Ես իմ տեղումն էի կրակի միջումն էրվում, սա իր բարձի վրա, ես իմ գլուխս էի բարձրացնում, որ հոգիս տամ, սրա հրեշտակն էի տեսնում՝ գլխին ման գալիս, ես ա՜խ էի քաշում, որ ձենս քո անկաջն ընկնի, սրա անկաջն էր ընկնում, սրան էրում, մաշում։ Ա՜խ՝[14] հինգ ամիս էսպես չարչարվեց, էս խեղճ ջրատարը, ո՛չ դեղ կարաց սրան եդ բերիլ, ո՛չ դեղապետ, ո՛չ տերտեր, ո՛չ հսկումն, ո՛չ աղոթք, ո՛չ սրբություն, մեկ առավոտ էլ՝ ա՜խ՝ էն սհաթը գնա, ո՛չ եդ գա։ Աչքս բաց արի՝ որ վեր կենամ՝ յա երեսը ծածկեմ, յա տեղը փոխեմ, տունը

  1. բերնիցն ա = բերնիցն են
  2. [որ]
  3. [արեգա<կը>]
  4. ծեգելիս = բացվելիս
  5. ընկավ = ընկնում
  6. [արի]
  7. փռեցի = փռում
  8. մահիցը = մահի
  9. տեսա = տեսնում էի
  10. իմացա = իմանում էի
  11. արի = անում
  12. թաղի = թաղեն
  13. հողի էլա = հողի
  14. [մեկ]