Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մտեալ ի սենեակ գրագրութեան նորա, գտի զնա ամենևին պարապնալնա համարելով զիս․ թէ վասն դասի գնացի առ նա, «ի 5-րորդում ժամու ասէ, սպասեցի ձեզ սիրելի իմ, այլ այժմ անագան է յոյժ»․ այլ ես շուտով պատասխանեմ նմա զպատճառ գնալոյն իմոյ․ նա ի պատճառս հարկաւոր գրութեան խնղրէ յինէն առ վայր մի տալ նմա[1] հանգիստ և գնալ առ կին նորա. այլ յանդիմանէ զիս «ընդէ՞ր ասէ, ո՛չ եկիք այսօր առ մեզ ի ճաշ․ ո՛չ խնդրեցի ի ձէնջ, զի յամենայն երկուշաբթի առ իս ճաշեսջիք». այլ ես խնդրեմ ղներումն, պատճառելով նմա զո՛չ գիտելն իմ զայս։


Ի մտանելն իմ առ ամուսին նորա, որ նստեալ առ սեղանով պատրաստէր զթէյ․ «Բարի երեկոյ, սիրելի տէր [2]Ապովեան» ասէ, յետ ընդունելոյ զողջոյն իմ. «մեր սպասեցաք ձեզ այսօր յերկտր, յերկար, այլ դուք ո՛չ եկիք». «ա՜խ, ողորմած տիրուհի իմ, ես ո՛չ գիտէի զայդ, խնդրեմ ներել ինձ», ընդ այս ծիծաղի նա՝ «դուք չո՛ւնէք ներողութեան տեղի»։ Ես պատմեմ նմա նոյնպէս վասն երքէզին. ընդ որ ցաւի յոյժ. նա նոյնպէս կայր ի պատրաստի ելանել րնդ առն իւրում, և տուեալ ինձ զթէյն, պատմէ վասն իմ պառաւ տիկնոջ միում, որ կայր</ref>[վասն նորա]</ref> առ նմա։ Եւ մինչ եկն պրօֆ<եսսօրն> ըմպեալ յոտին զթէյ իւր նա զգենու[3] և կին նորա, և յանուլն նորա ի ձեռս զիւր լաչակ իւր, ես խնդրեմ տալ ինձ կրել մինչև ի տուն, ուր կամէին նոքա երթալ ի տեսութիւն. ի տալն նորա ինձ զայն, Ջորջին լայ և աղաղակէ, համարելով թէ ես առնում զայն վասն իմ. և անդադար լայ ջերմեռանդ մանուկն տալ զլաչակն մօր իւրում, և ապա հանգստանայ։ Ես առաջնորդեցի զնոսա մինչև ի տուն պաստոր Բինեմանին, ուր պարտ էին նոքա ընթեռնուլ ընդ այլ աստուածաբան պրօֆեսսօրաց։ Աստի գնացի առ բարերարուհին իմ, որ կայր ի ներքսասենեկին՝ [4]առեալ զմանուկն ի գիրկս իւր, որ յայնժամ ելեալ էր ի քնոյ։ Նա կոշէ զիս. «ո՛չ կամիս տեսանել զմանուկն իմ» կոչէ ի ներքուստ, և ի մտանելն իմ «խոսեաց մարմանդ, զի մի զարթիցէ Մորիցն» և հարցանէ վասն իրացն։ «Պոսթն ասէ, երթայ ի հինգշաբթին ի Րիգայ, վասն որոյ կարելի է և ի վաղիւն հոգալ վասն նորա, այլ թէ զիա՞րդ ցաւի սիրտ իմ վասն ողորմելոյն, չգի՛տեմ պատմել։ Այլ ասացէ՛ք ինձ, զի՞նչ ցանկալ նա ուտել, խնդրեցէ՛ք ի նմանէ և ասացէ՛ք ինձ և ես հոգացայց»։ Ես ասեմ, եթէ նա շնորհս արասցէ կերակուրս ի խնձորոյ առաքել առ նա։ «Ամենայն յօժարութեամբ, վաղիւն եփեցից զայդ և առաքեցիր առ ձեզ, տարէք նմա զայն։ Գուցէ ողորմելին փոքր ինչ հանգիստ առցէ և զովասցի։ Բնական կերակուր նորա, խորոված, չէ՛ կարելի տալ նմա վասն ջերմին, զոր ունի նա, այլ այսպիսի կերակուրը անշուշտ եղիցին նմա առողջարար» և այլն: Ո՜վ կարեկից սիրտ, զի՞նչ ո՛չ տացէ ձեզ ամենաբարին, որ զբարիս վարձատրէ միշտ։ 29. Ի խստագին ցրաոյն ո՛չ կաայի այսօր առնել ինչ նախ քան զճաշն։ Փաթոլթեալ զիս ի շինելն իմ շրջէի ի տան. մինչև եկն սիրելին իմ պարոն Վիդեման և ես ընթերցեալ ընդ նմա զԵղիշէի պատմութիւնն.

  1. զնմա=նմա
  2. [վասն նորա]
  3. զգեցուցանէ=նա զգենու
  4. [և օրօր]