Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցուրտ էր մինչև հազիւ փոխել զոտս իմ։ Ես ո՛չ գտի զնա ի տան, այլ զկին նորա։ Ես յայտնեալ նմա զկամս իմ, ասեմ. «եթէ կարելի է աշխատ եղիցի մայօրն գրել վասն նորա ի Րիգա կամ ի Պետերբուրգ». կին նորա խնդրէ միւս անգամ գալ առ նա յետ ճաշուն։ Յետ ճաշուն գնացի առ բարեկամն իմ Հագենն, տարեալ ընդ իս քաղցրաւենիս, վասն մանկանց նորա. նոքա տեսանելն զիո, գոշեն «ահա սիրելի Հայկազուն<ն>» և եկեալ փարին զինև. նոքա խաղան ընդ իս թոփովք, և մայր նոցա հիւրէ զիս կաթայիւ. ես նստեալ առ նմա ժամս ինչ խօսեցաք ընդ միմեանս. պարոն Հագեն ի միւսում սենեկի նկարէ. ի վախճանի գամ առ նա. նա ցուցանէ ինձ զմեծ պալատ անուանի շոտլանդացւոյն Վալտէր Սքոտի, որ գրեաց զնախնի վարս շոտլանդացւոց, և ի վերջոյ աղքատացեալ և ընդ պարտուք անկեալ, ընծայեն նմա պարտատեարք զամենայն ինչս նորա և զտուն յիւրս։ Նա ստանայ զթուղթ ի սիրելւոյն իմոյ Գրասէ, և այս առաւել խնդացոյց դիս։ Ի վերջոյ մտեալ ի տուն նորա, տեսի, զի ամուսին նորա ինքնին վառէր զհնոցն. ես խնդրեմ թողուլ ինձ վառել, այլ նա արգելէ. յետ վառելոյ հնոցին նստաք բոլորաշուրջ աո հնոցովք, զրուցելով զազգի ազգիս, նա խնդրէ զիս մնալ առ թէյ, այլ իմ կամելով գնալ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> խնդրեմ զներումն և պարոն Հագենն տայ ինձ զգիրքն հայեցողութեւսն ի վերայ բնութեան ի Հումբոլդէ առ ի ընթեռնուլ։ Աստի գնացի նոյնպէս ի ցուրտ եղանակի առ մայեօր Տրուխին. նա ընկալաւ զիս սիրով և խոսւոանայ ի վաղիւն պատասխանել խնդրանաց իմոց. ուրախ լեալ ընդ ծանոթանալն ընդ իս։ Աստի գնամ առ բարերարուհին իմ տալ նմա զայսմանէ ծանոթութիւնս, գիտելով թէ ուրախ լիցի նա ի լսելն զայս։ Այլ ես զմայր նորա գտեալ ի տան, որ ետ ինձ զուրախարար գիր ինչ ի սիրելւո յն իմոյ Գրասէ, պատմեցի նմա զայս. նա յոյժ ուրախ եղև. առ որ եկն և,բարերարուհին իմ։ Եւ զի՞նչ, ո՞վ քաղցր սրտի նորա, արտասուք նորա խաղային յաչս նորա, այն ինչ լուաւ վասն չերքէզին. «ա՜խ, ես լուայ այսօր, թէ նա յոյմ հիւանդ է. ա՜խ, աստոսսծ՜ բարերար, զի՞նչ կարելի է առնել վասն նորա. միթէ ա՞յս իցէ պարտաւորութիւն մեր քրիստոնէութեան և մարդկութեան, զի զայնպիսի օտարական ոք ապաբախտ տեսեալ յաշխարհի մերում, ո՛չինչ հոգ տանիմք վասն նորա։ Ա՜խ, ողորմելի, անընտանի, անօգնական։ Պարրօտն չէ՛ ի տան, զի՞նչ արարից, նա եթէ ի տան իցէր, դրէր անշուշտ և ճարէր վասն նորա հնարս ինչ։ Այլ խնդրեմ [1]ձէնջ, գնացէք կամ առ պրօֆ<եսսօր> Երդման կամ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և պատմեցէք նմա զայսմանէ, նոքա ունին զմեծամեծ բարեկամս ի Րիգայ և նոյն իսկ քաղաքապետն պարոն Պալէն, է ծանօթ նոցա, գուցէ այսու օգնութիւն ինչ եղիցի ողորմելոյն. սիրտ իմ այրի վասն նորա. գնացէք աղաչեմ և մի՛ զանցառնուք» և այլն։

Ես ցաւագնեալ սրտիւ դարձեալ ի գորովասիրտ բարերարուհւոյն իմոյք գնացի առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>. յելանելն իմ, խնդրէ դարձեալ բարերաբուհին իմ տալ նմա ծանօթութիւնս վասն զինչ լինելոյն

  1. [վասն]: