Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ.ԱԲՈՎՅԱՆ նախ ամուսին նորա, կին մանկահասակ և գեղեցիկ, կալեալ զձեռս իմ, «դարձարուք կրկին առ մեզ քա՛ղցր Ապովեան». ի համբուրելն իմ զձեռս նորայ, նա զանդրադարձն համբուրէ մատաղ շրթամբք զթոլշ իմ և թողեալ զիս, մատչի մայր նորա և երկոքիմբք ձեոօք կալեալ զձեռս իմ, համբուրեալ զերեսս մայրենի քաղցրութեամբ։ «Այդպէս ընդ երկար թողուք մեզ սպասել ձեզ. ես բազմիցս ասացի և ասեմ, տուն իմ տուն ձեր է, եկա՛յք երբ և կամիք, ընդէ՞ր ամաչիք, միթէ՞ մեք <ոչ> կարեմք ծառայել ձեզ»։ Այսպէս կալեալ մայր և դուստր զիս, ածեն ի դահլիճն. և շրջաբոլոր նստեալ զինև հարցանեն զինէն և ես զնոցանէ։ «Ա՜խ, կարճ է ժամանակ մնալոյ մեր աստ, ասէ դուստրն և դուք հազիւ գայք առ մեզ. այս աններելի է յիրաւի ձեզ։ Ա՜խ, քանի՞ցս յիշեցաք զձեզ, քանի՞ցս, այլ զինչ հեռաւորութիւն մեր ամենևին ոչ թողու առնուլ զկարօտ մեր ի միմեանց»։ Ո՜հ, ազնիւ գերմանացիք, ո՞ր լեզու ո՛չ պարտական լիցի գովել զձեզ։ Նոքա բերեալ նոյնպէս զգինի և զքաղցրաւենի, քաղցրւսցուցեն զիս, որպէս ինքեանք իսկ քաղցր են։ Եւ թէև եկին ոմանք գերմ<անացիս>առ նոսա, այլ նոքա մայր և դուստր ո՛չ հեռացան յինէն, վասն որոյ և ո՛չ հեռասցեն նոքա ի մտաց իմոց։

Յետ այսպէս քաղցր զրուցատրելսյ մեր, խնդրեմ զներումն ելանել, նոքա նոյնպէս սիրաբոլոր գան մինչև ի դուռն. և կրկնէ կրկին քաղցր ամուսին Վիդ<եմանին>. «յո՛ւշ ածէք քաղցր իմ Ապովեան, զի յետ չորից աւուրց երթալոց եմք աստի, վասն որոյ մի՛ խափանէք զգալուստ ձեր»։ Զնոյն խնդրէ և մայր նորա։ Ել յելանելն իմ հային ի լուսամուտ էն, մինչև գլխովին հեռանալ իմ ի նոցանէ։ Աստի ուղղեցալ առ պատուական պրօֆ<եսսօր> մաթէմաթիգական՝ Բարդելս։ Ես գտի զերիս այլ ուսումնական անձինս անդ որոց մինն էր պրօֆ<եսսօր> Բլյումեն, պրօֆ<եսսօր> աշխարհագրութեան։ Տուն նորա էր միանգամայն ի սովորական կարգի և նա ի սովորական հանդերձս. ի մատչիլն իմ առ նա, նա իսկույն ո՛չ ճանաչէ զիս, այլ ի բարևելն իմ և ի ցանկալն զշնորհաւորութիւն, փարի զինև համբուրէ զիս, և ինքն ծերունին տայ ինձ աթոռ նստիլ մերձ պրօֆ<եսսօր> Բլումէն։ Նա առաջի առնէ ինձ այսմ պրօֆեսսօրի, և նա ելեալ յաթոռոյ «խնդամ ասէ, ընդ ծանօթութիւն ձեր» որում և ես նոյնպէս։ Այլ երկոքին այնոքիկ ռուս շտուտենտք և ոչ ի տեղաց շարժին։ Աստեկն ախորժալի դրուցատրութիւն ինչ ի վերայ դրականութեան Հայոց ընդպրօֆ<եսսօր> Բլումէն. և ի հաստատելն իմ անկողմնակի զանուշութիւնև զփարթամութիւն լեզուի մերոյ, նա ընդունի զայս ասելով, «զայդ վկայեն ամենայն իմաստասէրք ի Գերմանիա յ, որք պարապին ընդ Հայոց գրականութեամբ. այլ զարմանալի է ինձ, թէ զիա՜րդ ազգ ձեր ի ներքոյ այնչափ տառապակրութեան պահպանեալ է զայն լեզու, ո՜րպիսի ժրաջան ութիւն, որպիսի աշխատասիրութիւն, որպիսի հոգի երևի ի Հայս ի նախնի և այժմեան ժամանակս»։ Նա դարձեալ առ պրօֆ<եսսօր> Բարդելս ասէ.«ամենայն նախնի շարադրութիւնք յունաց՝ որք այժմ կորուսեալ են գլխովին առ յոյնս, պահպանին ի Հայս հալա տարի մթարգմանութեամբծ)։