Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՞ր գանձ ո՛չ գտցի յայսմ լեզուի, եթէ փոքր առ փոքր ի կիր մտցէ։ Բազում հատուածք փիլիսոփայից Արիստոտելի և այլոց՝ որք չեն առ մեզ, յուսալի է առ Հայս գտանիլ, զի այսպէս վկայեն՝ որք դեգերին յայս լեզու»։ Նա անուանէ զՄովսէս Խորենացի, զԴավիթ փիլիսոփայ և զայլս ի մերոց քաջ թարգմանչաց՝ որոց իւրաքանչիւր հնչումն անուանց յականջս իմ, զուարթացուցանէ զհոգի իմ։ «Հայք երևին ասէ, առալել քան զամենայն ազգս Ասիոյ,գործագիրք,արիաջանք և ճարտարք, վաճառականութեան իւրեանց, և ընդունակութեամբ յայլ ամենայն արուեստս»։ Աստ հատանէ զբանս նորա պարոն պրօֆ<եսսօր> Բարդելս ասելով՝ «ահա՛ մինն ի նոցանէ և պարոն տիրացուդ, տե՛ս, զիա՞րդ ճարպիկ խօսի նա գերմ<աներէն> առաւել քան զպատուական տեարս զայսոսիկ (ցուցանելով զռուս պրօֆեսսօր <ս>,շտուտենտս], որք ի մանկութենէ պարապին ընդ լեզուի մերոյ։ Տե՛ս զիա՞րդ յստակ խօսի նա և արտասանէ։ Անհաւատալի է, թէ ոք այնպէս շուտով ուսցի ի հտսակաւոր ժամանակս զօտար լեզու ինչ, որպէս պարոն տիրացուդ զմեր լեզու»։ Ո՞րպիսի քաջալերութիւն սրտի իմոյ և ամենայն Հայկազնէից։ Այսմ համաձայնի և պրօֆ<եսսօր> Բլումէն, զարմացեալ ընդ միոյ ամեայ ուսումն իմ զայս լեզու։ Ի պատ¬ մելն իմ վասն բառարանին տիրացու Յովսեփին լատ<իներէն> , ռուս<երէն> և հայերէն, նա խոստանայ տալ ինձ գիր յանձնարարութեան առ պրօֆ<եսսօր> Ֆրէյ ի գնալն իմ ի Պետերբուրգ, և հարկադրէ զիս մի զանց առնել զայս առ ի օգնել ի լոյս ընծայել զայս աջխատասիրութիւն օգտա կար վասն տէրութեանն։

(Բազումք յղեն առ բարեկամս իւրեանց ի նշան շնորհաւորութեան զփոքր բիլետս, գրեհալս անուամբ իւրեանց)։ Նա հարցանէ վասն ժամանակին սկսանելոյ ի մեզ սովորական նոր տարւոյ։ Յետոյ դան և այլ տեսաւորք և ի միլս տտնէ նորա ընծայի փոքր թասով գինի և քաղցրաւենիք. նա հրաւիրէ զմեզ րնդունիլ։ Ւբրև զկէս ժամս մնացեալ անդ, միշտ ղրուցեմք վասն գրականութեան Հայոց։ Ի սկսանիլ ցրուիլ ժողովոյ մերոյ, տանի զիս մեկուսի պրօֆ<Հեսսօր> Բլումէն. «Դուք գիտէք զտուն իմ և այժմ ծանեաք զմիմեանս, եկայք առ իս աղաչեմք երբ և կամք իցեն ձեզ, գալուստ ձեր առ իս յամենայն ժամ քաղցր եղիցի ինձ»։ Աստ մտանէ և պարոն պրօֆՀեսսօր> քասլէ. «ո՛վ սիրելի Հայկազուն իմ, և դուք աստ էք. ես խնդամ ի կրկին տեսանելն ղձեզ» ասէ,թողեալ զայլս ամենայն։ Յելանելն մեր գայ ծերունին մինչև ի դուռն և տուեալ միւս անգամ զձեռս, խնդրէ յաճախ գալ առ ինքն։ Երկու ստուտենտք ռուսք՝ ընդ որոց ելի, ո՛չ կամին նախքան զիս ելանել արտաքս։ Մի յերևելի բարեկամաց իմոց, զորս ես ի վաղուց հետէ չէ՛ի տեսեալ, էր պարոն պրօֆ<եսսօր> Վալտէր. վասն որոյ զտեսութիւն և զշնորհաւորութիլն կամելով ի միասին առնել, գնամ առ նա։ նա ճեմէ ի տան ընդ այլ շտուտենտի միում։ Ի տեսանելն զիս, մատչի ընդ առաջ այրն պատուական, համբուրէ դիս. «քաղցր եղիցի ինձ գալուստ ձեր սիելի տիրացու