Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոակն պարատ է ձեզ այլ ետ բազում բնակիչ բերել, և զքո դրամ տալ նոցա, զի բախտաւորեսցին նոքա, ապա թ է ո՛չ, զի՞նչ օդուտ յաւերածոլթեն է», և այլն։

Տիկին էշհոլց տա ինձ զթէյ.

Յայսմ երեկոյի սպասեալ աղախնոյ իմոյ, այնինչ ո՛չ եկն պատրաստել վասն իմ թէյ, ես ելի ի կոչել զնա։ Ի հարկանել զդուռն խոհանոցին, ուր երևիւր ինձ, թէ չէ՛ր նա անդ, ել պատուական տիկինն էշճոլց. «զի՞նչ խնդրես սիրելի իմ» հարցանէ. «զաղսւխինն իմ առ ի պատրաստել զթէյ». «կարե՞մ արդեօք ես ինքնին առնել զայդ» հարցանէ։ Ես պատկառեալ ի բանից յայսցանէ կայի լուռ և խնդրեմ մի՛ լինիլ այնպէս աշխատ։ «Ընդհակառակն խնդութիւն է ինձ, եթէ կարացից առաքել ձեզ զթաս մի թէյ. ևս խնդութեամբ հրաւիրէի զձեզ ի ներքս, առ իս, այլ բարեկամուհին իմ հիւանդ է, վասն այնորիկ ես առ ձեզ առաքեցիր»։ «Ողորմած պրօֆեսսօրուհի աղաչեմ մի՛ ինչ աշխատ լինիր», այլ նա հարցանէ կրկին՝ «կարե՞մ առնել զայս» և խնդրելն իմ զներումն, նա մտանէ ի տուն և ես գնամ ի սենեակն իմ լի զարմացմամբ և գոհունակոլթեամբ վասն այսպիսի բարեսրտութեան նորա։ Յետ միջոցի ես սպասէի, թէ ծառայ ոք բերցէ զայն, այլ դու տե՛ս ինձ զզարմանալիս, նա ինքնին բերէ զայն, մեկ թաս թէյ ի վերայ սկտեղ, երկու մեծ կտոր իւղահաց և մեկ հատ սուխարի նազուք։ Ել յասելն իմ «ողորմած տիրուհի, ընդէ՞ր այդպէս ամոթ առնէք զիս», «մի՛ ամաչէք բնաւ, ես առնեմ զայս ամենայն յօժարութեամբ, ընկալարուք աղաչեմ»։ Ա՜խ, մարդոյ իբրև զմարդ բազում ինչ են պիտոյ։

Յունվարի 8. 1832. Ի տան բարերարին իմոյ, նա գովէ զՎարդան։ Անարգ<Է> զԱրզանով։

Ճաշուն գնացի առ բարերարն իմ ի սեղան։ Ես տարի ընդ իս լի ամօթով զերդմնագիրս մերայնոց՝ զորս նա ետ ինձ ընթեոնուլ։ Վարագուրել կամելով զաններհփ սխալանս մերայնոց ասեմ, «ազգալինք իմ մեղաւոր են այս առաջի քո ի սուտ երդմունս իւրեանց, այլ այսու ամենայնիւ դուք կարէք այժմ կշռել, թէ յո՞ր թշուառութիւն տգիտութեան սուզեալ կան նոքա»։ «Բարեգութն աստուած հոգասցէ և վասն նոցա, լերո՛ւք միամիտ» պատասխանէ։ Ի սեղանոյն լսեմք զգողոմելի ձայն մանկան Մորիցին և ծնօղք խնդան ընդ այս։ Րուդոլֆ տկար գոլով սակալ ինչ, պարկի ի վերայ կարավաթին և մայրն ելեալ ի սեղանոյն, ծածկէ զորդի իւր: Յիւլիէ պատմէ վասն այսօրեան գնալոյ իւրոյ յամենալն վաճառանոցս։ Վիլհելմ կամէր զմանկանէ ումեքէ պատմել ինչ անհաճոքս, այլ մայրն նորա և բարերաբուհին իսկոյն արգելեն։ Յետ սեղանոյն մտան են բարերարն իմ և ամուսին նորա առ Մորիցն, և յետ պահու միոյ կոչեն և զիս խնդակից լինել ընդ խադուց մանկանն։ Եւ յիրաւի, այս քաղցր էր ինձ քան զամենայն տեսանել: Նա դնիւր ի մէջ քնասենեկին ի վերայ անկողնի ծնողաց իւրոց։ Առաջի նորա կույր կախեալ երկայն կապոց ինչ և փոքր թոփ մի և ծայր նորա պատեալ զմիջաւ մանկանն, նա առեւսլ զծայր կապոցին, ճխայր, ծիծաղէր, խայտար, երբեմն մոդոք, երբեմն բարձր ձայնիւ։ Ծնօղք նորա