Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ամենայն ընտանիք կայաք առաջի նորա։ Բարերարն իմ նստեալ առաջի նորա, ձայնէ մերթ ընդ մերթ. «Մորից, անոյշ զասկ իմ, ուրախոլթիւն սրտիս, խաղա՞ս, գոռա՞ս, խաղա որդեակ իմ, զայդ քաղցր է ինձ տեսանել»։ Իսկ մանուկն ի լսելն / զձայն հորն, ծիծաղի, խնդայ․ ծիծաղի և մայր նորա արտասուալից աչօք։ Յետոյ ջանայ բարերարն իմ նստուցանել զնա ուղղակի, այլ մանուկն ո՛չ զօրէ։ Ապա առեալ զնա ի գիրկս, թերէ արտաքս, և այնպէս շրջի ի սենեկին։ Ապա նստեալ ի վերայ աթոռոյ խաղայ ընդ մանկանն հայրագութ սիրով, ածեալ զերեսօքն զանձեռոցիկ իւր, բանալ հանկարծ և ձայնէ ղմանուկն և նա ծիծաղի։ Մայրն նորա պատրաստէ զկերակուրն։ Յետ կերակրելոյն, գայ և առնոլ զիս ընգ իւր սենեակն։ Նա հայի ի նկարումն գնդին իմոյ․ հաւանի և յորգորէ աւարտել զալն։ Ի զրուցել մեր զհայրենեաց իմոց, և յոգոց հանելն, թէ արդեօք լինիցի՞ մեզ երբեմն տիրել և հայրենեաց մերոց ասէ․ «բալական է, զի թէ կայսրն բարեհաճեսցի ժողովել զամենայն հայս ի սահմանս ինչ և տալ նոցա առանձին իշխանութիւն»։ Նա խօսի զՎարդանայ ամենայն գովութեամբ։ «Ահա՛ պատուական իշխանն, նորա օրինակին պարտիք հետևիլ»։ Զիա՞րդ հարին երակք իմ ի լսելն իմ ի բերանոյ այնպիսի առն զգովութիւն դիւցազինն իմոյ։ Նա ի ձեռս առեալ զռուս պատմութիւնս Արզանովեանց, բանայ զտեղիս տեղիս, և ցուցանէ զաններելի սխալանս նոցա և շփոթ, մանաւանդ ի տեղին, ուր խօսին նոքա, թէ Անի ունի 10,000 եկեղեցիս։ Որպիսի սխալանք, այլ տակաւին ո՛չ տեսին ղայն աչք մերայնոց։ Նա հարցանէ վասն գնելեաց իմոց ի տարեվաճաոին և գրէ զամենայն։ «Ո՛չ կամիք առ ի զուարճութիւն ձեր գնել ինչ»։ Ես ծիծաղեալ՝ «զի՞նչ պիտոյ են ինձ զուարճալիք» ասեմ։

Յերեկոլին նոյնպէս անագան եկեալ ի տուն, խնդրեմ պատրաստել վասն իմ թէյ, այլ պատուական տիկինն էշհւլց լուեալ զայս, առաքէ իսկոյն ընդ որդւոյ իւրում, քաղցրն Րուդոլֆի, զթաս մի թէյ հանդերձ սուխարիւ և իւղահացիւ։ Ես պատկառեալ յալսչափ սիրոյ, խնդրեմ զմանուկն, զի մի՛ այնչափ աշխատ լինիցի մայր նորա, այլ նա պատասխանէ. «չէ՛ այս աշխատութիւն ինչ, այլ ընդհակառակն աննշան իմն, և մեզ խնդաթիւն է այսպիսեօք շահիլ զձեզ»։ Պարկեշտ մանուկն խնդրէ գալ առ իս, առ ի թարգմանել ռուս<երէն>․ ես յօժարութեամբ կամաւորիմ յայս։ Եւ նա եկեալ բերէ ընդ իւր զկաթայ մի, «կամի՞ք ճաշակել և ի կաթաձիգ մերոց»։ «Ա՜խ, սիրելի իմ, ասեմ, ինձ պարտ է զայսպիսիս տալ ձեզ, և դո՞ւք տայք ինձ»։ Նա ժպտի պարկեշտութեամբ։ Ի թարգմանելն նորա և ի հարցանելն զբառս ինչ ռուսս, ես կամէի ասել զալն գեր<մաներէն>, այլ նա խնդրէ «ասացէ՛ք աղաչեմ միմիայն զուղղականն և մի զնշանակութիւնն, զի ինձ իսկ ախորժելի է որոնել զալն ի բառարանի»։ Ախորժելի էր ինձ յամենայն ժամ, մինչ մանուկն այս նստեալ առ իս, թարդմանէր այսպէս։ «Կամի՞ք, հարցանէ կրկին, զի բերից զթէյ»։ Ի հարցտնելն իմ թէ նա կարէ զամենայն միտս իւր յայտնի և անսխալ շարադրել գերմ<աներէն>։ «Միթէ այդ պարծա՞նք են ինձ» ասէ, «զի կարացից. ես յուսամ յայլ լեզուսզալդ առնել, ուր մնա մայրենի լեզու իմ»։ Լո՛ւր հայրենակից իմ։