Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերք, նկարեալք ի Խինայ, ի վերայ կճեպի ծառոյ ինչ, որ գտանի անդ։ Այնպէս նուրբ թուղթ, այնպէս պատուական նկար, զորս հազիլ տեսեալ էր իմ ուրեք։ Իշխան ոմն խինացի, թռչուն մի նստեալ ի վերայ ծաղկանք և տեսիլ ինչ շինուածոց իբրև կենդանի նկարեալք։ Ես խնդրեցի ի տիկնոջէն էշհոլց, եթէ կարելի է տալ ինձ զնամակն՝ գրեալ էր առ նա մանուկն իւր յաւուր ծննդեան, զորմէ պատմեալ էր ինձ պրօֆեսսօրուհին Ֆրիդ <լէնդէր>։ Նա լալագին բացեալ զսանդուխն, հանէ անտի զփոքրիկ արկղ մի զարդարուն։ «Սովին սրկղիւ ասէ, պարգևեաց ինձ Րուդոլֆն իմ յալուր ծննդեան զնամակ իւր»։ Ել արտասուաթոր աչօք տուեալ իձն զալն ասէ. «խնդրեմ ընթեռնուլ, բայց մի՛ ցուցանել Րուդոլֆին))։ Աստի գնացաք ընդ Րուդոլ<Լֆին> առ բարերարն իմ, որ կամէր վասն նորա գնել զփոքթիկ սահնակակոշիկս։ Ես գտանեմ անդ զհէօրաքոյր բարերարին իմոյ, որ ի տեսանելն զիս ուրախանայ և հարցանէ վառն կենցաղավարութեան իմոյ։ Նամակ Րուդոլֆին առ մայր իւր։ Այնպէս մաքուր գրեալ ի զարմանս ինձ։ ՚ Meine liebe Mutter Sei nun wieder froh und lustig. denn Du hast ja deinen Rudolf noch und darum musst Du ja nicht weinen, denn mein lieber Vater im Himmel sieht alles, was Du thust Akso sei darum froh und iustig, denn Du hast deinen guten flessigen Rudolf noch. Dein-auf ewig treuer sohn Rudolf Eschholz».

Յերեկոյին առ պարոն պրօֆ <եստօր>Ֆրիդ<լէնդէր>, Յետ ըմպելոյ զթէյ նա ընթեռնու զերգս ինչ շոտլանդացւոց, համեղս, պատուականս, մանաւանդ վասն մաքուր սիրոյ ամուսնեաց։ Անդ էր և դուստրն պարոն պրօֆ<եսսօ>Բարդելսի։ Յաչաց մերոց հեղանէին արտասուք ի լսելն զայսպիսի անմեղ և բնական զգացոլթիւն մաքուր շոտլանդ<Հացւոց> ։ Ա՜խ, եթէ և ի մեզ նորոգէին այսպիսի ամուսնական սիրահարութիւնք, այսպիսի մտերմութինւն, այսպիսի կապակցութիւն։ Ես ելի անտի ընդ պարոն պրօֆ <եսնօռ> ՜ Ֆրիղ<լէնդէր> և գնամք ընդ միմեանս մինչև, ցպրօֆ <եսսօր> Վալտէրն։ Ի ճանապարհին ես հարցի, «գո՞ն արդեօք և ի գերմանացւո լեզուս այնպիսի երդք», «այո բաուում». «ես ցանկամ, զի ընթերցայց

զայն, ասեմ, գոնէ ըստ ժամանակին և հայրենակցաց իմոց կարացից նոքօք օգնել»։ «Դուք ինքնին ունիք զայնպիսի մաքուր զգացութիւնս, ջանացարո՛ւք ասէ, ինքնաստեղծ բանիւք ներհեղուլ ի սիրտս ձերայնոց զայսպիսի ամուսնական և ընկերական կապակցութիւնս»։ 19. յունվարի։ Արժանաւոր Պ<արրօտ> Յառաւօտուն, յ 9-րորդում ժամու, գալ ի տեսութիւն իմ անծանօթ շտուտենտ մի ընդ Ֆրիաուֆին և ղջունեալ զիս, «Հրամայեցէք ինձ, ասէ, ունիլ զխնդութիւն ծանօթանալ ընդ ձեզէ։ Ես գամ ի Րէֆալէ և բերեմ ձեզ ողջոյն ի Քօխ բարեկամէն ձերմէ։ Վաղուց ուրեմն լուեալ է իմ վասն ձեր, և ես խնդամ այժմ, զի արժանացայ ծանօթանալ ընդ ձեզ»։ Անուն բարեկամին իմոյ խնդացոյց զիս և ես ընկալեալ զպատուական հիւրն, ժամս