Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆ<Լեսսօրն>, համրուրէ զիս և մեք մտեալ ի ներքս նստիմք ի սեղան։ Ի վերայ սեղանոյն մեք պատմեմք պրօֆ‹եսսօրին› զերգ Ջորջիին և հայրն խնդրէ երգել և առաջի նորա ի տեղլոջ իւրում, ուր նստեալ ուտէր ընդ մեզ։ Անմեղ մանուկն ամաչի և ի ստիպելն և ի խնդրելն հօրն, սկսանի երգել, հայրն և մայրն ողջագուրեալ գնա, համբուրեալ գնա, «այդպէս, սիրելի ո՛րդեակ իմ, այդպէս կամիմք և մեք սիրել զքեզ»։ Ապա առեալ զնա, հայրն դնէ ի վերայ ծնկաց իւրաց և խաղալով ընդ նմա, երգէ զայլ միլս ևս զերկար երգ ինչ և մանուկն երգէ ընդ հօրն։ Այլ յայսմ յամենայնի, ես նկատէի յաչս ծնողացն զջերմ արտասուս խնդութեան, որով նոքա ի ներքուստ կամէին յայտնել զմեծ գոհութիւն իւրեանց աոտուծոյ։ Նա շուտով ելանէ ի սեղանոյն վասն դասատոլթեան իմոյ։

18 յունվարի։ Առ պրօֆեսսօրուհին էշհոլց։ Արժանտւոր։

Կամեցեալ այսօր ճաշել ի տան, գրեցի թասկերալ մի առ մադամ Ֆրէյման, առաքել ինձ զբաժին մի. տուեւսլ զայն աղախնւոյն իմոյ, ելի արտաքս։ Հեռացեալ ի տանէն իբրև քայլափոխս քսան, յետկոյս վազելով գայ առ իս աղախինն իմ, «Տիկինն իմ խնդրէ խօսիլ ընդ ձեզ» ասէ։ Դարձեալ յետս, գտտնիմ ղրարեպաշտուհի տիկինն էշհոլց իջետլ ի բարձր սանդխքոյն՝ ի վայր կանգնեալ ի դրան։ «Ո՜հ, ողորմած տիրուհի, զի՞նչ այս աշխատութիւն» ասեմ, նա կրկնէ, «ընդէ՞ր կամիք ի հիւրանոցէն բերել տալ զկերակուրս, և զայն դրամով, միթէ ո՞չ կամիք ճաշել ընդ մեզ, մեք սպասեմք ձեզ այսօր»։ «Ո՜հ, ողորմած տիրուհի, դուք ողորմած էք յոյժ ի վերայ իմ» պատասխանեմ։ «Դուք խնդացուցանէք զմեզ, եթէ բարեհաճեսցիք առնել զայս»։ Ես շնորհակալեալ, խոստանամ նմա և գնամ սուղ ինչ զբւօսնուլ։ Նախ քան զառաջին ժամն եկեալ ի տուն և պատրաստեալ զիս, ի հարկանել միոյ ժամուն գնամ առ նա։ Ի սոյն իսկ ժամու դնի սեղանն ի պատրաստի և բարեպաշտուհի տիկինն սպասէ որդւոյ իւրում։ «Այսպէս միշտ անագան գայ ի վարժարանէն Րուդոլֆն իմո ասէ։ Աստ ել ի ներքսատանէն և օրիորդն Ֆիքս, որ քանի ինչ աւուրս հիւանդ էր։ Ես տեսեալ զնա առողջ ասեմ՝ «խնդամ, զի տեսանեմ զձեզ այժմ առողջացեալ»։ Նա շնորհակալի, և մեք սպասեմք կրկին Րուդոլֆի։ Հուսկ ուրեմն այն ինչ կամէաք/նստիլ ի սեղան, գայ մանուկն, ես բանամ զդուռն, նա մտեալ ի ներքս, դնէ պարկեշտութեամբ զգրեանս ի վերայ սեղանոյն և առեալ զկիթառն, երգէ։ Նա պատմէ խնդութեամբ վասն սկսանելոյ իւրոյ այսօր յունարէն։ Մայր նորա ստիպէ գալ և ուտել, այլ նա ամենևին ո՛չ հայեցեալ յայս, յերբեմն առնու զկիթառն, երբեմն զգրեանս։ Յանչափս ստիպելն մօրն գայ և նստի ի սեղան և կերեալ սակալ ինչ, անդրէն ելանէ և ամենայն նախանձու ի ձեռս առեալ զգրեանս, սերտէ զդասն։ Մայրն՝ «ո՛չ պատուիրեցի ձեզ տակաւին յուն‹արէն› ո՛չ սկսանիլ»։ «Միթէ կամիս ասէ, զի ես յետս մնացիր յայլ դասակցաց իմոց»։ Մայր նորա հաստատէ, թէ ամենայն օր այսպէս է ուտելիք նորա և ոչինչ իւիք խափանի ի դասուցն։ Մեք ելեալ ի սեղանոյն մտանիմք ի ներքսատունն և օրիօրդն Ֆիքս ցուցանէ զզանազան պատուական պատկերս շինուածոց ի Գերմ‹անիայ>։ Յայսմ արժանաւոր և զարմանալի էին մանաւանդ երեք պատ