Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողով նորա առանձին ի Դերպտ: Գրաս ծանօթացուցանէ զիս և ընդ պրօֆեսօր Ֆրիդլէնդէրին: Մշտատև սէր նորա և իւրոյ ամուսնոյ առ իս: Յառաջին երեկոյի ամաչելն իմ, և քաջալերելն նորա ղիս. զրոյց վասն օգտի հայրենեաց: Կուռն կռան սուելա, երթալն և գալն մեր ի սենեկի նորա և խօսիլն վասն ամենայն բարեաց և որպիսութեան աշխարհի մերոյ: Նա խօսի ընդ իս ամենևեին ծանր, զի Հասկացայց. առաջին նուագի կին նորա հիւանդ. հրաւսիրելն նորա բազմիցս ի սեղան իւր, ցուցանելն ինձ զզանազան պատկերս և պարգևելեն ինձ զպատկեր մի և զդրամ մի ի յիշատակ: Խնդակցութիւն նոցա վասն յառաջադիմութեան իմոյ. ծանօթութիւն իմ ի տեսարանի միում՝ ուր անասունք և թռչունք էին առարկայք, ընդ մօր հէյնին. մեծ սէր նորա առ իս, գրելն առ այր իւր, ի բազում երեկոյին հրաիւրելն ղիս առ ինքն ի թէյ, և խնդակցութիւն նորա վասն յառաջադիմութեան իմոյ. այր նորա գրէ առ իս բազմիցս ողջույն, յետ փոքր միջոցի նա ըստ խնդրելոյ առն իւրոյ երթայ ի Գերմանիայ, կոչելն զիս առ ինքն և բարեաւ մնայ ասեն. ժողով բարեկամաց նորա. ես գրեմ առ այր նորա. պատասխան նորա:

Ի միում նուագի ուղարկելն աստուածաբանից զընկերս իւրեանց. երգ, գինի, լաց, համբոյր: Եւ ի միում նուագի ուղարկելն այլ ևս զմի յընկերաց իւրեանց քարոզ: Սիմոն Յօհաննա, սիրե՞ս զիս: Ի միում նուագի ևս ուղարկելն զմի յընկերաց իւրեանց. երգ, բարեաւ մնայ ասելն. և համբոյր ընդ կնոջ նորա: Մխիթարութիւն իմ յայսմիկ[1] աստծուաբանից յառաջ հեղակարծ իմն թուփ ինձ, բայց ետոյ արդար սովորութիւն նոցա: Ի միում նուագի խնդիր իմ ի բարերարէն իմմէ գրել զօրինակ ինչ թղթագրութեան առ ընտանիս իմ, ես լամ յընթեռնուլն և ընտանիք նորա կամին յուսադրել գիս: Ծանօթացուցանելն Գրասին իմոյ ընդ պարոն Վալաէրին, դասատուին իմոյ ի պատմութեան և ի լեզու գերմանացւոց:

Ի դասառութեան իմում, յաւուր միում եկն տեղին, ուր ռուսերէն клянусь вам жизню ասէ. բարերարն իմ, «զայս չէ պարտ ի կիր առնուլ, զի տէրն մեր հրամայէ «եղիցի ձեր այոն այո և ոչն ոչ»: Այս ցնորական իմն երևի զառաջինն, բայց ետոյ փորձիւ տեսանեմ ղիսկութիւնն: Յաւուր միում ևս մինչ կրկնէի նմա ի դասառութիւն իմում «դու ես յիմար, դու շաղփաղկես»[2] նա բարեմտութեմաբ ունկն դնէ: Բարերարն բազմիցս հարցանէ զորպիսութիւն իմ, այն ինչ տրտմութիւնք, թէ[3] ե՞րբ պարտ է ինձ ուսանիլ զլեգուս և զայլ գիտութիւնս և այլն. նա համարի թէ այս իցէ կարստութիւն ինչ առ հայրենիս: Տանիլն նորա զիս առ պօլիցէի մէստերն, ի ճանապարհի, ես ըստ սովորութեան մերոյ, առ ի յարգել զնա, գնամ ծանրագին, այլ նա ստիպէ զիս գնալ արագ արագ: Այն ինչ ստացայ զթուղթ ի տանէ. խնդալն ամուսնոյ նորտ և նմա. ես առանց բանալոյ գնամ առ նա. խնդութեամբ գայ առ իս: [4] «Շնորհաւորեմ բազում խնդութեամբ, սիրելի իմ»: Ցուցանելն ինձ զզանազան պատկերս Արարատայ և այլ տեղեաց:

Յաւուր միում պատահիմ յանկարծակի ի տան բարերարին իմոյ պարոն

  1. յայսցիկ=յասմիկ:
  2. բնագրում՝ շաղփափես:
  3. [զիարդ]:
  4. [ողջունեմ]