ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ
րերարին իմոյ)։ Բազում պրօֆեսսօրք, խնդրելն նորա եփել զփիչաւս ի յիշատակ և զլաւաչս. ներկայանալն իմ այսոցիկ պրօ <ֆեսսօրաց>, սիրով ակնարկութիւն նոցաառիս, ընթեռնուլն իմ զոտանաւորս իմ։ Բազում շնորհակալութիւն։ Յերևիլն իմ ի զգեստս հարկալագութեան։ Առ ի դիւրացուցանել զվիճակ իմ, տալն բարերարին իմոյ զիս չընկերութիւն աստուածաբանի միոյ Ֆրիաուֆ անուն։ Տանիլն ինքնին բարերարին իմոյ զիս առ նա, և խօսակցութիւն ընդ նմա։ Մերձաւոր բնակութիւն իմ րնդ սիրելայն իմ Գրասի։ Գրասն յամենայն ժամ գայ ինձ ի տեսութիւն։ Գրաս սիրելին իմ բարեկամացուցանէ [1] զիս ընդ պարոն Հագենին։ Նոքա սիրով ընկալնուն զիս, նոքա խնդրեն յամենայն ժամ գնալ ի տեսութիւն նոցա։ Կերպ տնավարութեան նոցա։ Խորթ երևիլն ինձ վարուց եւրոպացոց և անհմուտ շարժումն իմ ի տան նոցա, նոքա զայն ամենայն սիրով ընդունին։ Կին նորա խնդրէ յերեկոյին մնալ ընթրել ընդ ինքեանս։ Խօսակցութիւն իմ վասն վարուց Պարսից և ծիծաղիլն երեխայից նոցա։ Ջանք սիրելոյն իմոյ Գրասի վասն ուսացանե լոյ զիս գերմաներէն և աշխարհագրութիւն, բերանացի պատմելն նորա զհամառօտ պատմութիւնս, զի կարացից ուսանիլ, խրախոյս նորա և յուսադրութիւն, տանիլն նորա յամենայն երեկոյի առ ինքն ի թէյ և ի զրօսնուլ, յրնթեռնուլն նորա զզանազան յուսադրական բանաստեղծութիւնս, խրատելն նորա թէ զիա րդ պարտ է ոք սիրել զհայրենիս։ Նա խնայէ ջնջել զամենայն սխալանս իմ ի թարգմանութեան, զի մի վշտացայց. ճարելն նորա զամենայն հարկաւոր գրեանս վասն իմ։ Գրելն նորա առ մայր իւր և առ ամենայն բարեկամս իւր։ Ծանօթացուցանելն նորա զիս ամենայն ծանոթից իւրոց։ Ուրախալից գրութիւն մօր նորա առ իս և որդի իւր բարլոք հայիլ յիս. մայր նորա ցուցանկ զբաղում ուրախութիւնս վասն յառաջդիմութեան իմոյ։ Մայր նորա խնդրէ տանիլ զիս յամարան առ ինքն։ Գրելն իմ առ մայր նորա) և ցուցանելն զվիշա իմ վասն ո՛չ ստանալոյ զորպիսութիւն ինչ յընտանեաց իմոց։ Կոչելն զիս Գրասի առ ինքն, առ ի գտանել հնարս ի ձեռս բերել զնամակ ինչ յընտանեաց իմոց։ Լացն իմ դառնագին, ի տեսանելն զայն պիսի ջերմ սիրակցութիւն նորա, նա փարի զինև տանի զիս արտաքս առ ի մխիթարել զիս։ Վասն հոգալոյն Գրասի և վասն կերակրի իմոյ. գրելն առժամայն զթասկերայ առ կերակրատունն։ Բարեկամական կապակցում: իմ / ընդ պարոն Հագենի։ Բազում սէր նորա առ իս, ընտանիք նորա սիրեն զիս. երեք ուստերք նորա Կարլ, Վիլհէլմ, Ալեքսանդր, երկու դստերք նորա Յիւլիէ, Միցին. սիրելն իմ՝³ զայսոսիկ մանկանս և սիրելն նոցա զիս։ Յղելն բարերարին իմոյ ի կոնցերտ երկու անգամ, զառաջինն ընդ ամուսնոյ իւրոյ և երկրորդն միայնակ։ Բարեկամանալն իմ ի ձեռն սենեկակցի իմոյ Ֆրիաուֆին ընդ բազում աստուածտբանից. յամենայն շաբաթամտի ժողովիլն մեր ի միասին։ Ի վերջին աւուր դեկտեմբերի գնալն մեր առ Քլկյներդ. Թէյ, սիրով բնկալնուլն նորա. յետ թէյին աղօթք ծնրադրութեամբ և արտասուօք։ Մեծ ներգործութիւն այսր աղօթից յիս։ Ծանօթոլթիւն իմ ընդ Վինդիքելդէյին ժո՝
- ↑ Բնագրում՝ բարեկացուցանե [մի], [զորգիս], [նոր] [ժ<ամի>]: