Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանգստութիւն իմ. ոչինչ աղաղակ ձայնի, այլ միմիայն համեստ վշտակցութիւն և աղէտ երևիւր ի վերայ նորա։ Առ ի հանգստացնել զիս սակաւ ինչ, ևս ընկողմանեցի [1]՝ յանկողնի, որ և նուիրեցի սիրելւոյն իմոյ գիմ վերջին րարեաւ մնայ։ «Ո՛չ լռին այս գիշեր»10) և այլն։

14. Սուգ և ուրախութիւն պարտ էր ինձ այսօր խառնել ընդ միմեանս. յ 8-երորդում ժամու առաւօտուն եկեալ ի տուն, գտի[2] գթասկերսւյն հրալիրանաց բարերարին իմոյ առ իս11), որ հրալիրէր առ մկրտութիւն նորածին որդւոյ իւսորոյ, բանք հրալիրանաց նորա են այս։ Յերես թասկերային առ իս. ((Նորին ազնուոլթիւն Տեառն տիրացու Ասլովեանի»։ Իսկ վերտառութիւն «Խոնարհագոյն խնդիր» սկսուած «ի 14-ին [3] ամսոյս նախ քան զճաշն ի մետասաներորղ ժամու լինել վկայ ի տան մերում սրբազան մկրտութեան որդեկի մերում, բարեկամ ձեր անձնանոլէր Պարրօտ։ Դերպւո. ի սեպտեմբերի 1831»։ Ի մետասաներորդում ժամու անպայման սիրով ընկալալ զիս, զոմանս ի հրաւիրելոց գւոի այժմ, միջոց առ միջոց եկին և այլ ամենայն հրաւիրականք. կանայք իմ տանելն ի սենեակն ողջունեալ մեզ, մտանէին յեոկրորդ սենեակն, ուր կայր ամուսին բարերարին իմոյ, և արք յետ ողջունելոյ զմեզ, մտեալ նոյնպէս յևրկրորգ սենեակն, ողջունեալ խոնարհաբար զկանայս, ելանէին արտաքս։ Ի վախճանի եկն պաստօրն և նա զնոյն արար որպէս այլք, յետ փոքր միջոցի սկսաւ կարգ մկրտութեան։ Ի մէջ երկրորդ ս են եկին, ուր սփռեալ կայր խալիչայ մի, եդեալ զսեղան մի և փոքր կոնք ի վերայ[4] սեղանոյն հանդերձ ջրով։ Ամենեքեան լռեն երկիւ– ղածութեամբ. արք և կանայք բազմեցան բոլորապատ։ Պաստօրն ի միջի սկսաւ զքարոզ իւր, այնպիսի բարեպատշտութեամբ, սւյնպէս իմաստալից, մինչև ամենեքին...

Յետ վախճանի քարոզին խնդրէ զմանուկն, խաչակնքեալ ի վերայ նորա և օրհնեալ սկսաւ խօսիլ առ ծնօղս նորա և աո. բազմականս, թէ քանի մեծ է այս խորհուրդ հաղորդել մկրտութիւն քրիստոնէական հալատոյ և թէ[5] ո՞ր ուխտ պարտաւորութեան մնայ այժմ ծնօղաց նորա կրթել զորդի իւրեանց յուսումն և[6] յառաքինութիւն քրիստոնէական հալատոյ։ Վկայեն բազմականք, թէ ծնօղք բարեյօժար կամօք ընծայեն զորդի իւրեանց այսմ սուրբ մրկտութեան. ամենեքեան պատասխանեցին այո։ Ի վեր ւսռեալ ապա պաստօրին զջուրն ձեռամբ իւր և հեղեալ երիցս ի Վերայ գլխոյ մանկանն։ Ֆրից Մօրից կոչեսցին, «դու, մսւնուկ, ասէ, ձեռն, որ էած զքեզ յայս սուրբ մկրտութեան, պաշտպան և օժանդակ լիցի քեզ չամենայն կեանս» և այլն։ Արտասուք խնդութեան հեղանէին յամենտյն աչաց արտնց և կանանց, մանաւանդ ծնօղացն, և յասսրտին յոտին կացեալ ամեն եցուս՝ տարեալ զերեխայն յօրօրոց իւր, սկսան ամենեքեան մատչիլ առ ծնօղս, համբուրես զնոսա, աւետիս տային վասն մեծի պարգևացն և աւուր խնդութեան։ Կանայք համբուրէին զմայր մանկանն և արք զձեռս. ոլրախոլթիւն փայլէր յամենայն դէմս։ Յետ որոյ մերձեցեալ լռութեամբ իւրաքանչիւրոյ առ կոնքն, ուր երեխայն մկրտեցալ, արկանէին դրամս, երևի թէ վասն ծառայի պաստօրին։ Եկն ըմպելի և քաղցրաւենի,

  1. [ի ք ուն]
  2. [առ]
  3. [սոյն]
  4. [գրեայ]
  5. [զի՛արդ]
  6. [եր: ջանկութիւն]