Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զոր առեալ ամենեցուն՝ օրհնեալ զնորածինն և խնդրեալ նմա զառողջութիւն, ըմպէին ամենայն համեստութեամբ։ Ի սակաւ վայրկեանս նոյնպէս 12 13 ուրախա/լից զրուցատրեալ ընդ միմեանս, սակաւ առ սակաւ ելին արտաքս։ Ցելանելն իմ արտաքս` «շնորհակալիմ մեծապէս, ասէ բարերարն իմ, վասն բարեկամական հաղորդակցութեան ձեր առ ուրախութիւն տան իմոյ և առ մկրտութիւն որդեկի իմոյ» և այլն։ 14. Այսօր յետ ճաշուն բացին զորովայն և զգագաթ սիրելւոյն իմոյ Վալտէրայ։ Ի 10-երորդում ժամու ժողովեցան առ նա ամենայն ծանօթք և բարեկամք, ամենեքեան զգեցեալ զսեաւ հանդերձս, ի փոքրիկ սենեկի հանգուցելւոյն ո՛չ գոյր տեղի ի բազմութենէն, այլ յամենայնի լուռ և պարկեշտ. դագաղ նորա կայր ի միջի և աստի և անտի բազմութիւն։ Ցաւալից եղբայրն սկիզբն էառ ողբալից քարոզի իւրոյ վասն կորստեան սիրելի եղբօրն, բայց համեստ, երկիւղածութեամբ. ամենայն բազմութիւն սգայր ընդ նմա։ Յաւարտելն եկն և պաստօրն և նա նոյնպէս յանձն արարեալ զլուսահոգի հանգուցեալ վերնոյն, նախ քան զճառել պաստօրին և յետ ճառի նորա, ոմանք ի սերտ բարեկամաց նորա յօրինեալ ողբս՝ երգէին ի միասին, այնպէս ներդաշնակաբար, այնպէս քաղցր, ոման <ք> ցած ձայնիւ, ոմանք մողոք, ոմանք բարձր։ Ել յաւարտելն զայս, ի բաց հանին զդագաղն, եդեալ ի վերայ կառեթի, բազումք ի բարեկամաց նորա կացեալ կարդաւ աստի և անտի յերկուս կողմս[1] դագաղին և ձեռին զլապտերս, և այլք ամենեքեան յետկոյս դագաղին, լռին հանդարտութեամբ յուղարկէին զմեռեալն, արտաքս քան զքաղաքն, մինչև ցփոշթն ի ճանապարհս Րիգայի, այնպէս կարդաւ հետևեցան և անդ ղկայ առեալ սկսան դարձեալ երգել և տուեալ զվերջին հրաժարական ոմանք դարձան ի տուն և այլք, մանաւանդ ընտանիք նորա և պաստօրն հեծեալ ի կառս և ես ընդ նոսա, յուղարկեցաք զսիրելին մեր հեռի իբրև վերստ, և անդ բաժանեալ դարձաք ի տուն, հանգստարան նոցա ի Վօլմար գոլով, անդ տարան հանգուցանել գնա։ Յայսմ երեկոյի մինչ ժողովեալ առ Շմիդ պարոն գօք <տոր> Բրօկ հարցանք զորիպիսութիւն իմ և խնդրէ գնալ առ ինքն և ուսանիլ զերաշտութիւն:

15. Յերեկոյին յ 7-երորդում ժամու գնացի առ պարոն պր<օֆեսսօր> Պարր<օտ>: Նա հանդերձ կնաւ իւրով ճեմէր ի տան իւրում. ըստ խոստման իւրոյ պատրաստեցաւ գալ ընդ իս և[2] ցուցանել ինձ մեծագոյն դիտակաւ իւրով զմոլորակս և զաստեղս. ելանելն խնդրէի ինքնին ի վեր առնուլ զծանր դիտակն, բայց նա շնորհակալեալ` «ես ինքնին կբեցից» ասէ. մինչև ցգալ մեր ի հարաւակողմեան դուռն համալսարանին նա ցուցանէր ինձ ի փողոցին զբևեռս երկնային և զայլ նշանաւոր աստեղս։ Ե հարաւակողմեան դռան ձեռն արկաք նկատման մերոյ. նա եմուտ ի համալսարան և երեր զերեքոտնեայ բարձր աթոռ ինչ, յորոյ վերայ զդիտակն ուղղեալ կամէաք, այլ այս բարձր գոլով յոյժ, մեք եդաք զդիտակնոցն ի վերայ միոյ[3] ի սանդխտաց դրանն. էր պարզ և նկատումն մեր ի հարաւակողմն ուղղեալ՝ Ււպիտերն առարկայ մեր, փոքրիկ աստեղն ի
  1. դիա-կին
  2. տանիլ
  3. ոյ>ամիոյ