Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանէ իմմէ։ Բացի զդուռն. զի՞նչ. ալեզարդ ծերունին պարոն պր<օֆեսսօր> Ադրկաս մտանէ առ իս. յապշեալ յայս անակնկալ տեսութիւն, փութամ զգենուլ զհանդերձս իմ, այլ նա ամրապէս կալեալ զիս ո՛չ թոյլ տայ ինձ ելանել ուրեք. «Մի՛ ինչ անհանգիստ լինիր վասն <իմ> սիրելի տէր իմ Ապովեան, այլ մանաւանդ ներեա՛ ինձ, զի ես խափանեմ զպարապումն քո, խնդամ բոլորով սրտիւ ի տեսանելն իմ զայնպիսի ազգաօգուտ պարապումն ձեր»։ Հարցումն վասն հայրենեաց իմոց, ցանկալն կարեկցաբար զբարեբախտութիւն նոցա, խնդրելն առ իւր ի վաղիւն ի հացկերոյթ, շնորհակալելն, զի ես խօսք ետու գնալ առ նա։ Դժուարութիւն սանդխտոց իմոց. սիրալից բարեաւ մնայ նորա, նա գնայ արտաքս, և զկնի միջոցի, կարծեալ թէ գուցէ ո՛չ վասն վաղուան հրաւիրեալն իցէ զիս, դառնայ միւս անդամ ծերունին և խնդրէ…

20. Անձրև, տիղմ. յառաջին ժամու պատահէ ինձ պր<օֆեսսօր> Ադրկաս ի դրան հիւրանոցի, ուր հրաւիրեալ էր նորա զիս. «խնդամ սիր<ելի> տէր իմ Ապովեան, զի այսպէս յաջող պատահեցաք միմեանց»։ Առեալ զձեռն իմ մտանէ ի ներքս. ֆլօտ աֆիցէր ծանօթ իմ. զրոյց իմ ընդ նմա. նա համարէ զիս պարսիկ. ցաւիլն իմ ընդ այս։ «Պարսիկ անուամբ ուսանիլն աստ ինձ փառք համարէի», ասէ նա. «ընդհակառակն, ողոր<մած> տէր իմ, պատասխանեմ, Հայ անուամբ պարծանք է ինձ, ես ո՛չ փոխանակեցից զանուն ազգին ընդ ամենայն փառաց աշխարհի» և այլն։ «Ներեցէք ինձ, ներեցէք ինձ»։ Պր<օֆեսսօր> Ադեր<կաս> երթայ ի հրաւիրել և զայլ ոմն ի բարեկամաց իւրոց։ Նոքա բազմեցուցանեն զիս ի միջի իւրեանց։ Զրոյց վասն Հայրենեաց իմոց ընդ բարեկամի պր<օֆեսսօրի>. զանազան բարի խորհուրդ նորա և ցանկալն բարելաւութիւն ազգին մերոյ, հաստատել զժողով ինչ ազգային խորհուրդ տայ նա ինձ. չորս տեսակ կերակուր, կոֆէ և քաղցր գինի։ Ի վախճանի, «խնդամ զի դուք արժանի արարիք զիս գալստեան ձերոյ աստ ի ճաշելն ընդ իս» ասէ պր<օֆեսսօրն> և բարեկամ նորա. «խնդամ յոյժ, զի արժան եղէ ծանօթանալ ընդ ձեզ»։ Ժողով Վինդիքելդէի։ Եւ այլն։

22. Զկնի ճաշուն գնամ առնուլ զգաս ի պարոն պր<օֆեսսօր> Պարր<օտ> քաղցրադէմ յառաջ մատեալ հարցանէ զորպիսութիւն իմ. կալեալ զձեռս ի տան իւրում ճեմէ։ Ո՛չ ուղղութեամբ գրելն իմ զբովանդակ միտս բանից դասին իմոյ, այլ նա լսէ ամոք հեզութեամբ. ի վախճանի ինքն սկսանի, կրկին գերմաներէն ասել և ես գրեմ հայերէն։ Առարկայ ի վերայ շարժման երկրի մերոյ շուրջ զարեգակամբ. առ ի հասկացուցանել զիս, շարժէ զփոքրիկ գունդն շուրջ զսեղանով իւրով բազում անգամ, ելանէ, նստի և զամենայն հնարս հնարէ դիւրացուցանել ինձ. պատմելն նորա կրկնակի զգլխաւոր միտս բանից զի դիւրին լիցի ինձ շարադրել։ Խրատ նորա վասն զգուշութեան յընկերակցութենէ զանազան ստուտենդից։ Ի չորրորդում ժամու երթամ առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. բացեալ զդուռն, զառաջինն նա պատահէ ինձ. համբոյր սիրոյ նորա. երթամք ի սենեակն, այլ ինձ ամենևին անյաջող երևին և դժուարին հարց վասն թուաբանական դասուց[1] իմոց, բազմիցս կրկնէ նա զմի և զնոյն բան

  1. մասուց=դասուց: